Հայերս այդպես էլ չսովորեցինք քաղաքականությանը գնահատական տալ առանց էմոցիաների: Աստանայում կատարվածը ունի երկու կողմ՝էմոցիոնալ և քաղաքական: Էմոցիաները մեզ միշտ էլ խանգարել են: Սկսենք էմոցիոնալից: Իհարկե բոլորիս համար տհաճ և զայրացնող էր,որ մեր կամա թե ակամա դաշնակիցները՝ Ռուսաստանը և Բելոռուսը,ի դեմս իրենց նախագահների բերանները ջուր առած նստել էին և նայում էին,վայ դաշնակից Ղազախստանի նախագահի, հեյդարովիչի նամակը ընթերցելը,համաձայնում էին,որ պետք է ՄՄ-ն և ԵՏՄ-ն գրողի ծոցը ուղարկած ադրբեջանի տեսակետը հաշվի առնվի,ցավալի էր տեսնել,որ մեր երկրի նախագահը զարմացել էր,որ նման ելույթ եղավ Նազարբաևի կողմից: Դաշնակիցների պահվածքը մի փոքր անիքնասիրություն էր հիշեցնում,որ իրենց գրողի ծոցը ուղարկած երկրի նախագահի նամակը ընթերցում է իրենց դաշնակիցը և իրենք էլ գլուխները կախ լսում էին.դա միայն Սերժ Սարգսյանի և Հայաստանի համար վիրավորական չէր: Եթե նրանց ձեռնտու է ,որ աշխարհին երևա իրենց թուլամորթությունը դա իրենց ընտրությունն է: Այս քայլը իհարկե մասսայական պրոպագանդայի համար էր և այսբերգի գագաթն էր,բայց երևացող կողմի մեջ նաև մտնում է նրանց անինքասեր պահվածքը.եթե նրանք ազռստանին և նրա դաշնակից Նազարբաևին իրենց տեղը ցույց չտան հենց նույն պրոպագանդիստական դաշտում,հենց իրենք էլ ամբողջ աշխարհի առաջ կխայտառակվեն՝իրենց դաշնակցին դավաճանելու և նման մանիպուլիացիաների ենթարկվելու համար.վաղը ով կուզի նմանների հետ դաշնակցել: Ուզեք թե չուզեք,սիրեք,թե չսիրեք,բայց Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահն է և պետք է այս հարցում նրա թիկունքին կանգնենք,որ անակնկալի հայտնված վիճակից կարողանա դուրս գալ և համարժեք քայլեր ձեռնարկի.նրա ձախողման դեպքում բոլորս ենք տուժելու,սա պետք է գիտակցենք և մի կողմ դնենք տարաձայնությունները: Էմոցիոնալից անցնենք քաղաքական կողմին: Պետք է կարողանանք ամեն իրավիճակից օգուտ քաղել՝ ադրբեջանի և նրա դաշնակցի զենքը իրենց դեմ օգտագործելով: Ասում են Հայաստանը պետք է մտնի ԵՏՄ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով,ինչպես այլ կառույցներ է մտել,խնդիր չկա.մենք երբ ենք ասում,որ ԼՂՀ-ն Հայաստանի Հանրապետության մաս է: Մենք ասում ենք,որ ԼՂՀ-ն անկախ,ինքնիշխան պետություն է: Բայց մենք էլ մեր պայմանը պետք է դնենք,եթե ասում եք մաքսակետ բացենք Արցախի հետ,ուրեմն ճանաչեք ԼՂՀ-ն,որպես անկախ պետություն.մաքսակետ պետության հետ են դնում,կճանաչեք՝կդնենք: Իսկ ,եթե իրենց էշը քշեն,ուրեմն պետք է մեր պայմանը դնենք,որ խնդիր չկա,բայց մենք մաքսակետ չենք դնի մարդասիրական նկատառումներով,դա մեր պայմանն է: Պետք չէ թյուրքերի լարած թակարդն ընկնել.կարող ենք և օգուտ քաղել ու հաղթած դուրս գալ: Ընդամենը պետք է էմոցիաներին չտրվել և սառը գլխով մտածել.ամենավատ դրությունից էլ ելք կա:

 

 

Տիգրան Մկրտչյան