Այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման կապակցությամբ տեղի ունեցող համաժողովը այդ կառույցին Հայաստանի անդամակցության հետ կապված հետաքրքիր և ,ինչ որ առումով, անակնկալ զարգացումներ է արձանագրել:Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ,նույնիսկ Հայաստանի նախագահի համար անսպասելի և զարմանալի հայտարարություն արեց, նշելով, որ Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը միայն առանց Լեռնային Ղարաբաղի. «Եթե բոլոր առևտրական հարցերը լուծվում են, ապա անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը որոշի մեկ հարց. որ Մաքսային միությանը պետք է անդամակցել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով»:

Նազարբաևը նշել է նաև , որ իրենք ստացել են Ադրբեջանի նախագահի նամակը, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանը անդամակցել է վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում:
Սրանով ,ըստ էության, Նազարբաևը բարձրացնում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեպքում սահմանների հստակ ֆիքսման և Հայաստանից Ղարաբաղի հստակ տարանջատում հարցը: Հաշվի առնելով այն հանգամանքը , որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են , որ չեն կարող Հայաստանի և Ղարաբաղի միջև լինել մաքսակետեր և առևտրատնտեսական հարաբերությունների որևէ խոչընդոտներ, ապա Ղազախստանի նախագահի հայտարարությունից հետո Հայաստանի' այդ կառույցին լիիրավ անդամակցելու հեռանկարները կարող է խորտակվել, քանզի Նազարբաևի հայտարարությամբ, ըստ էության , Հայաստանն ու Ղարաբաղը դիտարկվում են, կամ կարող են դիտարկվել , որպես առանձ տնտեսական միավորներ և գոտիներ:


Հ.Գ Իսկ ,միգուցե, Նազարբաևը այդ կառույցում անդամակցելու հարցում հետագայում բարձրացնի նաև Ռուսաստանի' ՄԱԿ-ի կողմից միջազգայնորեն ընդունված սահմանների հարցը: Գիտենք , որ վերջերս Ռուսաստանը Ղրիմը միացրեց իր տարածքին, իսկ ՄԱԿ-ը ճանաչում է Ռուսաստանի սահմանները առանց Ղրիմի, ուստի հարց է առաջանում, արդյոք Ռուսաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը ՄԱԿ-ի կողմից միջազգայնորեն ճանաչված սահմաններով, այսինքն' առանց Ղրիմի, թե Ղրիմի հետ միասին և, եթե Ղրիմի հետ միասին, ապա Նազարբաևի «տրամաբանությամբ» հաջորդ քյլը կլինի Եվրասիական տնտեսական միությունում Ռուսաստանի սահմանների հստակ ֆիքսումը' առանց Ղրիմի:   

 

էդգար Առաքելյան