Այս օրերին երկու ամենաքննարկվող թեմաները ցանկանում եմ արծարծել մեկ գրառաման մեջ, խոսքը հին հայկական «վերջին զանգի» արարողության ու հարբած պատգամավորների մասին է։


Առաջին հայացքից իրարից մղոններով հեռու այս երկու երևույթները դժվար թե հնարավոր լինի նույն տրամաչափի փամփշտատուփի մեջ դնել, բայց, արի ու տես, լավագույն օրինակները միշտ թաքնված են լինում մոտակայքում։


Ազգային ժողովն օրեցօր նմանվում է հանրակրթական դպրոցի։ Բոլորս էլ կիշենք, երբ մի ուսուցիչ աշակերտների հետ շփման մեջ խիստ ու ազդեցիկ չէր լինում դասարանի խուլիգանները միանգամից առիթավորվում էին և ամեն տեսակի վայրագություններ անում։

Այս թեորեմը գործում է նաև Ազգային ժողովում․ Հովիկ Աբրահամյանը ավելի ձիգ էր, քան Գալուստ Գրիգորիչը, այդ իսկ պատճառով դասարանի խուլիգանները, այս դեպքում «դվոյիչնիկ» Շմայսն ու մյուս աշակերտները առիթավորվել են և ինչպես ուզում, այնպես էլ պահում են իրենց դասերի ժամանակ։


Մի խոսքով, մեծ համբերությամբ սպասենք նրանց «Վերջին զանգին» ու առիթից օգտվելով էլ շնորհավորենք այս տարվա ավարտական դասարանների աշակերտներին։ Սիրելինե՛րս, լավ սովորեք, որ Շմայս չդառնաք։

 

Անահիտ  Միքաելյան