Հազար ներողություն, բայց այն մարդիկ ովքեր դժգոհում են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունից, ասելով թե՝ որտեղ ձեռքները դնում են կռիվ է, պատերազմ է, արյուն է, խղճուկներ են: Այդ երկուսը աշխարհի գերտերություններն են, և աշխարհը բաժանում են իրենց մեջ՝ թքած ունենալով «միջագային հանրություն» հորջորջվածի վրա: Նույնն էլ Արցախի դեպքում է, նրանք թքած ունեն և՛ մեր, և՛ ազերիների վրա, կփորձեն առաջ տանել լուծման այն տարբերակը, որը կհամընկնի իրենց արտաքին քաղաքականության հետ: ՈՒրեմն ե՞րբ պետք է ազգովի վերջնականապես հասկանանք, որ միայն ուժն է ծնում իրավունք: Չէ ո՞ր դա հասկացել էին դեռևս մեր նախնիները. ասելով ՝ քաջերի սահմանը իրենց զենքն է հենց: Մեր հույսը պետք է դնենք մեր ազգային հարստության՝ բանակի վրա:
ՀԱՅԱՍՏԱ՛Ն, ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔՈ ՊԱՅԾԱՌ ԳԱԼԻՔԻՆ
Աշոտ Ղազարյան