Սանտորինին, թերևս, ոչ միայն Հունաստանի, այլև ամբողջ Եվրոպայի ամենառոմանտիկ կղզին է. սպիտակ տներ, լազուրե ծով և վարդագույն երկինք: Դա իսկական հարսանեկան դրախտ է, և  Ձեզ ենք ներկայացնում այդ դրախտում տեղի ունեցած անչափ գեղեցիկ մի պսակադրություն: Հարսանիք՝ լցված սիրով, եթերային թեթևությամբ, նրբությամբ և քնքշությամբ: Մենք հիացած ենք ընտրված գույներով և աքսեսուարներով: