Այն ինչ այսօր կատարվեց խորհրդարանում հիշեցրեց 37 թիվը ու մանրախնդրության վերջին աստիճանը:Ակնհայտ դարձավ, որ ՀՀԿ-ն, իր ձևավորած կառավարությունը ու հատկապես նոր վարչապետը այնքան նեղն են ընկել ,որ դիմում են 37 թվի մեթոդներին, այն է՝ բռնաճնշումների: ՕԵԿ գործարար պատգամավորը դուրս եկավ խմբակցությունից կառավարության ծրագրին կողմ քվեարկելոջ համար:Ակնհայտ է , որ այս հրահանգը , ավելի ճիշտ պարտադրանքը եկել է ամենավերևներից: Այս քայլը նաև մի ակնհայտ բան ցույց տվեց:Աստիճանաբար իրական ընդդիմադիր դաշտը սկսում է պարզվել: ինչպես եղավ, որ այլընտրանքային ԲՀԿ-ից, որի 80 տոկոսը գործարարներ են, ոչ մի գործարար դուրս չեկավ , իսկ ՕԵԿ-ի մեկ գործարար պատգամավորին ստիպեցին դուրս գալ: Սցենարը պարզ է, իսկ խաղը սկսում է բացահայտվել:

 

Ազատ Կարապետյան