Google-ը հիմնադրվել է 1996 թվականի մարտ ամսին' Սթենֆորդի ասպիրանտներ Լարրի Փեյջի և Սերգեյ Բրինի կողմից: Նրանց առաջադրանքն էր համալսարանի թվային գրադարանում անհրաժեշտ ինֆորմացիայի որոնումը: 


Google ընկերության պատմությունը

 

Նրանք սկսել են իրենց համագործակցությունը BackRub գիտական նախագծի շրջանակներում, որը վերլուծում էր այսպես կոչված հետադարձ հղումները, այսինքն ինտերնետում տվյալ կայք բերող հղումները: Փեյջը ցանկանում էր իմանալ թե ինչ վեբ-էջեր են բերում դեպի տրված էջ, դիտարկելով այդպիսի էջերի քանակն ու տեսակը դրանցում եղած ինֆորմացիայի արժեքավորության տեսանկյունից: 1996 թվականի մարտին որոնող ծրագիրը սկսեց ինդեքսավորել համացանցում եղած էջերը: Հավաքված տվյալները էջի արժեքավորության չափի վերածելու համար Բրինն ու Փեյջը մշակեցին PageRank անունով ալգորիթմը, որն արագորեն լավ հեղինակություն ձեռք բերեց: 1997 թվի սեպտեմբերի 15-ին գրանցվեց google.com դոմենը, որը փոխարինեց google.stanford.edu-ին:

 

1998 թվի առաջին կեսին Լարրին ու Սերգեյը շարունակում էին համակարգի կատարելագործումը: Հսկայական տվյալների բազա հավաքելու նպատակով նրանք գնեցին մեկ տերաբայթ ընդհանուր տարողությամբ կոշտ սկավառակներ և հանրակացարանում' Լարրիի սենյակում, սկսեցին կառուցել Google-ի տվյալների առաջին պահեստը:

 

Ներդրումներից ընդհանուր հավաքելով մեկ միլիոն դոլլար, 1998 թվականի սեպտեմբերի 4-ին (Մենլո Պարկ, Կալիֆոռնիա նահանգ) Google-ը պաշտոնապես գրանցվեց որպես ընկերություն: Ընկերության կողմից գործի վերցված առաջին աշխատակիցը եղավ Կրեյգ Սիլվերսթոնը, որն ապագայում կստանձնի Google-ի տեխնոլոգիաների տնօրենի պաշտոնը: Դեռ բետա տարբերակում Google-ն օրական վերլուծում էր համարյա 10,000 հարցում: Մամուլը սկսեց ակտիվորեն գովաբանել Google-ի աշխատանքը: 1998 թվ.-ի դեկտեմբերին PC ամսագիրը ներկայացրեց Google-ը որպես 100 լավագույն կայքերից և որոնողական համակարգերից մեկը:

 

1999 թվ.-ի մարտ ամսին ընկերությունը տեղափոխվեց Palo-Alto քաղաքում գտնվող University Avenue: Արագորեն աճելուց հետո ընկերությունը շենքերի համալիր է վարձակալում Mountain View-ում, այդ ժամանակ Google-ն արդեն օրը վերլուծում էր շուրջ 500,000 հարցում: 2000 թվ.-ին Google-ը սկսեց ուղարկվող հարցման հետ առընչվող տեսքստային գովազդի ցուցադրումը: Այդ ժամանակ գովազդի գները մեկ քլիքի համար սկսվում էին 5 ցենտից: 2000 թվ.-ի վերջում Google-ն արդեն մեկ օրվա ընթացքում մշակում էր ավելի քան 100,000,000 հարցում:

 

Google ընկերության պատմությունը

 

2001 թվ.-ի հուլիսին ավելացավ համացանցում նկարների որոնման հնարավորությունը, իսկ դեկտեմբերին արդեն պատրաստ էր նկարների ընդլայնված որոնման բետա տարբերակը: 


2002 թվ.-ի սեպտեմբերին տեղի ունեցավ Google News ծառայության մեկնարկը, որը հնարավորություն էր տալիս տեղեկացված լինել նորությունների առաջատար 4000 աղբյուրներից:

2003 թվ.-ի դեկտեմբերին մեկնարկեց Google Print-ի ( հետագայում Google Books) բետա տարբերակը, որը գրքերում ինֆորմացիայի որոնման հնարավորություն էր տրամադրում:

2004 թվ.-ի նոյեմբերին Google-ի ինդեքսում արդեն տեղավորվել է 8 միլլիարդ վեբ-էջ:

2005 թվ.-ի ապրիլ ամսին Google Maps ծառայությունում ավելացավ արբանյակից դիտելու հնարավորություն: 

 

2006 թվ.-ի հոկտեմբերին Google-ը հայտարարեց , որ 1,65 միլիարդ դոլլարով գնում է YouTube վիդեոհոսթինգային կայքը:



2007-ի նոյեմբերին հայտնվում է Android-ը , իսկ նույն տարվա դեկտեմբեր ամսին Եղիսաբեթ Երկրորդը YouTube-ում բացում է TheRoyalChannel ալիքը, դառնալով առաջին թագուհին որն օգտվել է ինտերնետում վիդեոյի հնարավորությունից:

2008 թվ.-ի սեպտեմբերի 2-ին պաշտոնապես հայտարարվեց Google Chrome դիտարկիչի պատրաստ լինելու մասին:

2009 թվ.-ի մայիսին Mountain View-ում գտնվող կենտրոնի տարածքը խոտերից ու թփերից մաքրելու և հրդեհների վտանգի նվազեցման համար ընկերությունը մի քանի այծ է վերցնում մոտակա գյուղատնտեսական հիմնարկից, որոնք էլ մաքրում են տարածքը առանց ածխաթթու գազի արտանետման:

 

2010 թվ.-ի դեկտեմբերին Chrome-ից օգտվողների թիվը գերազանցում է 120 միլիոնը (անցած տարվա 40 միլիոնի փոխարեն):



2011 թվ.-ի հունիսին համացանց բերվեց Google+ սոցիալական ցանցը, որը թույլ է տալիս ինտերնետում շփվել նույն հաճույքով ինչպես որ իրականությունում:

2012 թվ.-ի ապրիլին սկսվեց Google Glass-ի թեստավորումը: 

 

Այսպես մինչև օրս էլ շարունակվում է ընկերության զարգացումը, որի նպատակն է մնում աշխարհի ամբողջ ինֆորմացիայի հասանելիության ապահովումը: