Այնպես ստեցվեց, որ Իսպանիայի ֆուտբոլի այս տարվա առաջնության հաղթողը որոշվելու է վերջին տուրում՝ մեկ խաղի արդյունքում՝ Բարսելոնա-Ատլետիկո:Այդ խաղը կլինի գերլարված ու անկանխատեսելի մրցաշրջանի հրաշալի վերջաբան, ինչը վաղուց չէր եղել. վերջին տարիներին չեմպիոնը հայտնի էր դառնում մի քանի տուր առաջ ու ի սկզբանե շատ կանխատեսելի էր արդյունքը:
Այնպես որ՝ այսօրվա խաղը ունի ոսկու արժեք:Ես, բնականաբար, երկրպագելու եմ իմ սիրելի թիմին՝ Բարսային: Բայց պետք է խոստովանեմ, որ Ատլետիկոն այս տարի անհավանական ու գերազանց մրցաշրջան անցկացրեց ու արժանի է չեմպիոնի կոչմանը...

Համլետ Կիրակոսյան