Այսօր Հայաստանում նշեցին ընտանիքի օրը և ոմանք գովազդվելու իրենց հերթական հնարավորությունը բաց չթողեցին և մի քանի բազմազավակ ընտանիքիների նվերներ բաժանեցին: Սակայն զարմանալին այն է, որ դեբիլները կարծում են, որ բազմազավակ ընտանիքը' դա վեց և ավելի երեխա ունեցող ընտանիքն է: Հա, ի՞նչու դեբիլ, դե որովհետև մինչև հիմա չեն հասկացել, որ Հայստանում երեք երեխա ունենալն արդեն իսկ հերոսություն է, չխոսեմ չորս կամ հինգ երեխա ունեցող ընտանիքների մասին: Ի դեպ, իմը հինգն են, ճիշտ է, թեև շնորհավորանքները շրջանցեցին իմ ընտանիքը, բայց ես ձեզ մաղթում եմ ամուր և սիրված ընտանիք, թող դժվարություններն ու տառապանքները շրջանցեն ձեզ և ուրախացեք Աստծո տված ամեն մի օրով, գնահատեք ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամին, նրանք Աստծո պարգևն են ձեզ: Եղեք երջանիկ:

 

Մամիկոն Համբարյան