Այս տոնական օրով ստիպված եմ անդրադառնում իմ գործընկեր, ԱՄՆ հարգարժան դեսպան Հեֆֆերնի այօսօրվա թվիտերյան գրառմանը:
ա. ստատուս-քվոն ոչ թե "ահնըդունելի" է, այլ ընդունելի' այնքան ժամանակ, որքան դեռ Մինսկի խմբի համանախագահների կողմից չի մշակվել Արցախի ժողովրդի համար ԸՆԴՈՒՆԵԼԻ լուծում:
բ. զարմանալի է, որ դեսպանի համար անընդունելի է ստատուս քվոն, իսկ պատերազմի մասին հիշատակելիս "անընդունելի" ձևակերպումը բացակայում է: Հուսամ, սա Թվիտերի նիշային սահմանափակումների պատճառով արված "հարկադրված" կրճատում է:
գ. բոլոր դեպքերում մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը' խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված:
Հ. Գ. Կրկին շնորհավոր այսօրվա տոներդ, հայ ժողովուրդ:
Արմեն Աշոտյան