Մի շաբաթվա մեջ երկու նոր տեսահոլովակ ունեցանք' Էմմիի ՍԻՐԵԼՈՎ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ և Լիլիթ Հովհաննիսյանի Armenian Girl: Ու նայեք խնդրեմ թե ինչպիսի քննարկումներ ծավալվեցին երկուսի դեպքում էլ: Էմմիի այսպես ասենք տիպիկ հայաստանյան տեսահոլովակը կարելի է ասել' "սղղաց" ու քննադատվեց բավականին քիչ: Ասել է, թե հանրությունը կամ այն ընդունեց, որովհետև իր սրտին մոտ եղավ, կամ նույնիսկ չնկատեց մեծ հաշվով, քանի որ այն ոչնչով աչքի չընկավ, որ ուշադրություն գրավեր: Թեև երրորդ վարկածն էլ կա: Հասարակությունը Եվրատեսիլացավին է պատրաստվում:
Հիմա տեսեք ինչ քննարկումներ են գնում Լիլիթի տեսահոլովակի շուրջ' էլ պոռնո ֆիլմի թրեյլեր, էլ Լիլիթ Ձիոռ, էլ հայ աղջկա կերպար, հատկապես լավ տղու փայ հայ աղջկա ավանդական կերպար .... Ասել կուզի հասարակության համար այն անսովոր էր, ուստիև արժանացավ ուշադրության ու դարձավ քննարկումների առարկա: Իրականում էլ' Լիլիթը շոկի մեջ գցեց հանրությանը իր կարելի է ասել եզակի տեսահոլովակով: Նման համարձակություն ես կսպասեի միայն Շպռոտից ու Ջուսից, որովհետև միայն նրանց մոտ կա իրական ճաշակ տաղանդ ու շոու:
Ինչպես և կանխատեսելի էր այս երկու տեսահոլովակները դարձան ինդիկատորներ ու ցույց տվեցին հասարակության գոնե ճնշող մեծամասնության երաժշտական ճաշակը:Իսկ Լիլիթի տեսահոլովակը իրոք լավն է. ի դեպ լավ տղու փայ աղջիկների համար մեծ գայթակղություն չի ասենք տեսնել մինչև գոտկատեղ մերկ սևամորթ կամ շեղաչք տղայի: բա որ արտագաղթի ու հայտնվի Եվրոպայում, աչքերը կապած է լողափ գնալու ....
Հարություն Հարությունյան