Երեկ'մայիսի 4-ին,Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուն հոդված է գրել The Guardian-ում:Բովանդակությունից կարելի ա եզրակացնել,որ դա Էրդողանի հայտարարության շարունակությունն է'ավելի հանգամանալից (http://news.am/arm/news/207448.html):Ու քանի որ Էրդողանի հայտարարությունը որակվեց նաև որպես իբրև թե իրական մեղայական,նրանք շարունակում են բռնած ուղին'սենց ասած իբրև թե իրենց չվառելու համար(եթե իհարկե իրենք իսկապես մերժողականությամբ հանդես չէին եկել,որը ես խիստ կասկածում եմ):Իրականում դա հենց իրենց էլ լավ օգտակար է:Ես հայտարարությունը ամենից շատ ուղղված էր են մասսային,որը սկսել էր թուրքերի << պատը շարել>>'հավատալով թուրքերի կեղծ հայտարարությանը:Ու դրանով իսկ ևս մեկ անգամ թուրքերը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը հայ-թուրքական եղբայրական հարաբերությունների <>(ինչպես հոդվածում ներկայացնում է Դավութօղլուն),ու որպեսզի նաև ալիքը չմարի ու թուրքերի այս <> մասին շարունակվի խոսվել ու աղմուկ բարձրանալ:Սա արդեն ոնցվոր Էրդողանի նախկին հայտարարության ավելի կատարելագործված նոր վիպուսկն ա:Սրա արդյունքը դժվար թե լավ անդրադառնա մեզ'հայերիս,ու ընդհանրապես Հայաստանի առանց այն էլ կաղացող դիվանագիտության վրա:Սրա նորությունն այն էր,որ այստեղ արդեն թուրքերը պաշտոնական պատրաստակամություն են հայտնում հայ-թուրքական արձանագրությունների իրագործման համար,քանզի դրա մինչ այդ ձախողման պատճառ է բերում ինչ-ինչ խանգարող բաներ,ու ակնհայտ է որ այդ արգելքները Հայոց Ցեղասպանության'Թուրքիայի կոկորդում փշի նման խրված լինելը,ու ԼՂՀ-ի հիմնախնդիրը:Մասնավորապես << Համաձայնագիրը պետք է կարգավորեր հայ-թուրքական հարաբերությունները եւ զգալի դրական ազդեցություն գործեր ամբողջ Կովկասի վրա։ Վերջերս որոշ խոչընդոտներ սպառնում էին ջուրը գցել ողջ գործընթացը>> այս մասում խոսվումա վերջերս'ապրիլի 24-ին հայկական շրջանակներում հնչող հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչման մասին հնչեցրած առաջրակների մասին: Փաստորեն'թուրքերը մեզնից մեկ քայլ արդեն առաջ ընկան'դրանով իսկ տապալելով մինչ այդ արձանագրությունների հետ կանչման հնարավորությունը'իրենց միջազգային հեղինակությունը բարձրացնելով'որպես կառուցողական դիրքորոշում բռնած ու հաշտության ձեռք մեկնող երկիր:Ու քանի որ,ինչպես հենց թուրքերը նշեցին'հայ-թուրքական հարաբերությունները կարող են լուծվել միայն ԼՂՀ-ի հարցի լուծմամբ(այսինք Անդրբեջանի օգտին,որը Հայաստանի համար ընդունելի չի),նրանք խաղաղության ձեռք են մեզ մեկնում'որպես ես պահին նախաձեռնող'ըստիս պահանջելով ԼՂՀ-ի հարցի լուծում'հօգուտ Ադրբեջանի,էլ չեմ ասում Ցեղասպանության հարցը:Եվ քանի որ Հայաստանը դա չի կարող բավարարել'դրանով իսկ կորչում են հայ-թուրքական արձանագրությունների իրագործման հավանականությունը,և հետևաբար միջազգային հանրության աչքին Թուրքիան կերևա որպես խաղաղասեր ու կառուցողական քաղաքականությւոն վարող երկիր,իսկ Հայաստանը'ճիշտ հակառակը:Եվ ինչու չէ թուրքեը նույնիսկ կասեն,որ իրենք միշտ էլ այդպիսի եղբայրասեր են եղել,փոխարենը դա հայերը չեն հասկացել ու միշտ խճճել են հայ-թուրքական հարաբերությունները'ըստ իրենց' մեր <> հարցերը մեջտեղ բերելով ու ամեն բան ձախողելով:

Հ.Գ. Կարճ ասած,ժողովուրդ ջան,մեր գլխին հա գալիսա' <>:

 

 

Հայկ Սահակյան