Երեկվա քվեարկության հետ կապված չարտահայտվեցի: Ուզում էի տեսնել, թե ինչ արձագանք կլինի այլոց կողմից, որ պատկերացնեմ մեր մտքի ուղղությունը:
Չգիտես ինչու, շատերը սկսեցին ուրախանալ, որ ՀԱԿը սայթաքել է, միամիտ է գտնվել:
1. Չարախնդալ պետք չէ, քանի որ ՀԱԿը չէ ձեզ թալանողը, ոչ էլ խանգարում է մյուս ընդդիմադիրներին պայքարել:
2. Ես էլ ցնցված եմ եղել Լևոնի հայտնի վերլուծությունից, իսկ հետագայում Դոդի պոչը բռնելուց: Բայց մյուս կողմից այս ամենում կա մի շատ դրական բան: Այն, որ Սերժը գնալու է, իսկ ՀՀԿն էլ վարկաբեկվելու ու ժողովրդի աչքից ընկնելու տեղ չունի, փաստ է: Սակայն ոչ պակաս կարևոր է ջրի երես բերել ՀՀԿին փոխարինել հավակնողներին, որոնք քիչ թե շատ կշիռ են ներկայացնում: Այդ ուժերից առաջինը ԲՀԿն է: Լևոնը, դիմելով մեծ ռիսկի, զրկվելով իր թիմակիցների մի մասից, գնաց մի կարևոր քայլի' ժողովրդի աչքի առաջ պատին դեմ տվեց ԲՀԿին, որ վերջինս խաղեր չտա ու ստիպված լինի ցուցադրել իր իրական տեսակը: Երեկ ԲՀԿն շատ անհարմար վիճակում հայտնվեց: Երկու ճանապարհ ունի' կողքի դնել վախերը, նեղ շահերը, խնամիական կապերը և դուրս գալ փողոց, կամ էլ դառնալ ՕԵԿ:
Այնպես որ, Լևոնը սանիտարական աշխատանք արեց ապագա քաղաքական դաշտը զտելու համար:

 

 


Կարեն Զաքարյան