Գագիկ Ստեփանյան
«Հեթանոս Գագո»
1967-1994

Կանոնավոր բանակի ջատագով Գագիկը 1992 թվականի գարնանը դարձավ միլիցիայի հատուկ նշանակության «Թայֆուն» ջոկատի մարտիկ 9 մեկնեց Լաչին.... Լաչինից հետո նա մասնակցեց Կուբաթլիի, Ֆիզուլիի, Քարվաճառի ազատագրական մարտերին՝ հասնելով Օմարի բարձունքին... Փետրվարի 13-ին իր ծննդյան տոնը նշելով, վիրավոր վերքերը դեռ չապաքինված՝ նորից մեկնեց մարտադաշտ՝ ասելով. «Ծնողը կների, Հայրենիքը՝ երբեք»:

Անմահության իր ճանապարհը Հեթանոս Գագոն գտավ Օմարի բարձունքում՝ ծովի մակերևույթից 2800 մետր բարձրության վրա: Մարտական իր ընկերների կյանքը փրկելով՝ մատը վերջին նռնակի օղակի մեջ առած՝ նա բռնեց անմահության ճանապարհը՝ սառցապատ բարձունքում թողնելով թշնամու դավադիր զինվորներին...

Ազատատենչ նրա հոգին հիմա սավառնում է՝ պատմական Հայաստանի Ծաղկանց լեռան ծերպ ու ժայռին պատմելով հայոց աննկուն ոգու և ազատատենչ կյանքի պատմությունը, ուր սրբագրված է մորթվողի խարանը ու գունազարդվում է հարատևության դրոշը: Այդ դրոշի մի վառ երանգն է «Հեթանոս Գագոն», որ առյուծի պես «յարխուշտի» էր պարում և օդը թնդացնելով՝ երգում.

Արի՛, եղբա՛յր, էրթանք մըր բաբու էրգիրը,
Կարդանք մըր քարերու հայկական գիրը...

Գոհար Մարտիկյան
«Ապրելու բանաձև»