Որպես կանոն կառավարման գործընթացում կոալիցիոն ձևաչափի իրական անհրաժեշտությունը զգացվում է այն ժամանակ, երբ ընտրությունների արդյունքում քաղաքական ոչ մի ուժի չի հաջողվում ներկայացուցչական մարմնում քաղաքական մեծամասնություն ապահովել, երբ երկիրը գտնվում է քաղաքական խորը ճգնաժամի մեջ կամ արտակարգ իրավիճակում' պատերազմական դրությունում, և իշխող մեկ ուժը չի կարող իրավիճակից ելնելով արդյունավետ կառավարում կամ քաղաքական կուրս իրականացնել, երբ տեղի է ունենում իշխանության փոփոխություն, որի արդյունքում ձևավորվում է անցումային կառավարություն կամ «ազգային համաձայնության» կառավարություն' մինչև նոր ընտրությունների անցկացումը: Մնացած բոլոր դեպքերում, եթե կոալիցիաներ են կազմվում, ապա միայն այն պատճառով, որ ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությունը ստացած ուժը պատրաստակամ է կամ նման ցանկություն ունի' պայմանավորված տարբեր շարժառիթներով' սկսած պատասխանատվության կիսումից մինչև հնարավորինս դեմոկրատական երևալ: Հետևաբար այս վերջին դեպքում, եթե ինչ-որ ուժ գնում է մեծամասնության ցանկությանն ընդառաջ, ապա պետք է հասկանա, որ մեծ հաշվով ինքը կոալիցիոն ձևաչափում մեծամասնությանը օժանդակող է, այլ ոչ թե որոշման գործընթացում իր տեսակետը թելադրող:
Հետևաբար, աջ ու ձախ պետք չէ բողոքել, այլ կարելի է փորձել ռեալ հակակշիռ դառնալ և նոր միայն կոալիցիոն ձևաչափից անկնկալիքներ ունենալ:

 

Կնյազ Սարոյան