Տարիներ առաջ հաճախ էի շփվում ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ, ում անունը շոշոփվում է ԱԺ նախագահի հավակնորդների շարքում:

Ինձ թվում է' Կարեն Կարապետյանին բավական լավ եմ ճանաչում. զուսպ, մարդկային բարձր հատկանիշներ ունեցող անձնավորություն է:
Եթե ճիշտ է, որ պարոն Կարապետյանը հրաժարվում է զբաղեցնել խորհրդարանի նախագահի պաշտոնը' ես դա տրամաբանական եմ համարում, ավելին' դա հենց իմ ճանաչած մարդուն բնորոշ է:
Կարապետյանն, իր կերպով, գործադիրի մարդ է. խուսափում է ավելորդ հրապարակայնությունից ու գերադասում է կոնկրետ գործը:

 

Սուրեն Սուրենյանց