Երեւան Ջրի հետ տվայտանքներս դեռ շարունակվում են։ Երեկ ինձ ցույց են տալիս 1-85-ի հետ տեղի ունեցած խոսակցությունների 2 ձայնագրությունները։ Հարցնում եմ՝ բա ո՞ւր են այն ձայնագրությունները, որտեղ ձեր աշխատակիցն ասում է՝ ջրաչափը տեղադրեք՝ կգանք կօրինականացնենք (ինձ մեղադրում են ինքնակամ միացնելու համար), պաշտոնյան պատասխանում է՝ ուրիշ հեռախոսազանգ չի եղել։ Այսօր Բիլայնից վերցրել եմ իմ հեռախոսազանգերի վերծանումը, որտեղ պարզ երեւում է, որ իմ կողմից հեռախոսազանգեր եղել են, որ ներկայումս միտումնավոր թաքցնում են ջրմուղցիները։

 

Վանիկ Ալեքսանյան