ՀՀԿ փոխնախագահ. «Քաղաքական կյանքի «ջոյստիկը» ՀՀԿ-ի ձեռքում է»: Այս տեղերի հեղինակը ՀՀ կրթության թիվ 1 պատասխանատուն է:
---------------------------------------------------------------------------------
Ինձ համար շատ դժվար է գրել նախկին գործընկերոջ վերաբերյալ: Գուցե և մեր մտածողությամբ պայմանավորված' ինչ-որ տեղ էլ էթիկայի կանոնների խնդիր է: Բայց իր մեղքն ավելի է, քան իմը: Փաստորեն, իշխող քաղաքական ուժի կարկառուն ներկայացուցիչը հաստատում է, որ մեր կյանքը դարձրել են համակարգչային խաղ, իսկ իշխանությունն ու օրենքները' համակարգչի ''ջոյստիկներ'', դե պարզ է' իրենք էլ (ովքեր այդպես են մտածում) խաղացողներ...
Հետաքրքիր է: Միթե ? ամեն անգամ պատկերավոր արտահայտվելու մոլուցքն այդքան հզոր է, որ մոլագարը հագուրդ է ստանում իշխանության հեղինակության հաշվին: Ամեն մի այդպիսի թվացյալ իմաստուն արտահայտություն, որից հետո դրա հեղինակը, հայելու մեջ ինքնագոհ հայցքով մխիթարելով ինքզինքը, իրականում մի հատիկ էլ է պակասեցնում պետության հանդեպ քաղաքացիների վստահության ողբալի պաշարից: Փաստորեն, ոմանք իրոք խաղում են մեր կյանքի խնդիրների հետ, խաղում են մեր նյարդերի, մեր ժամանակի, մեր վստահության ու համբերության հետ: Չնայած, ով է ? տերը, թողնում են, նա էլ խաղում է, բա հո իր առողջության հաշվին չի խեղդելու իմաստուն երևալու և մշտապես երևելի լինելու ներքին հրաբուխը: Վարչապետը խաղում ԷՐ, պատգամավորը խաղում է, նախարարը խաղում է: Բոլորն էլ խաղում են: Տեսնես ինչ է լինելու խաղի վերջը...

 

Գևորգ Պետրոսյան