Ֆորմալ առումով' Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ամենաթույլն է' 2013 թվականից հետո, որովհետեւ անգամ ՕԵԿ-ը հրաժարվեց մաս կազմել կոալիցիային, ու նոր կաբինետն աշխատելու է ընդամենը +4 ձայնով:
Բայց սա' միայն ֆորմալ առումով, որովհետեւ այս կառավարության գոյությունը գրեթե զրոյացնում է ԲՀԿ ընդդիմադիր կարգավիճակը կամ հարցականի տակ դնում այդ կուսակցության միասնականությունը:
ՀՅԴ-ն երկար ժամանակ չի կողմնորոշվելու' արմատական ընդդիմություն-կառուցողական ընդդիմություն միջակայքում:
Մի խոսքով' Հովիկ Աբրահամյանի կառավարության քաղաքական միայնությունը կոմպեսացվելու է խորհրդարանական ապաքաղաքական մեծամասնության աջակցությամբ, որովհետեւ խորհրդարանում շեշտակի աճելու է անկախ պատգամավորների թիվը' գոնե փաստացի:

 

Սուրեն Սուրենյանց