Հայերը առաջին պետականորեն քրիստոնեությունը ընդունած ժողովուրդն են ու քրիստոնեությունից սովորել են որ ուրիշների համար պետք է իրենց կյանքերը զոհաբերեն, իսկ իրենց ու իրենց երկրի համար չարժի այդ բանը անել, այլապես ինչպես է ստացվում, որ Ուրիանայում ուկրաինացիների կողմից առաջին զոհը հայ էր, ու այսօր հաստատվեց այն լուրը, որ Ուկրաինայում ռուսների կողմից տված առաջին զոհն էլ էր հայ: Նույնը տեղի էր ունենում վրացական պատերազմում, երբ հայերը վրացիների կողմից կռվում էին աբխազիայի կողմից կռվող հայերի դեմ : Բայց կարելի էր ինքնազոհաբերումից բացի ուրիշ բաներ էլ սովորել էս 1700 տարվա մեջ... Միշտ մերոնք գլուխ են գովում, որ <շուստրի> ազգ ենք, բայց աշխարհի ամենամիամիտ ազգը մենք ենք, այլապես ուրիշ երկրների <չար> ուժերը այդքան հեշտությամբ չէին կարող մեզ օգտագործել...

 

Առաքել Սեմիրջյան