Եվ ես երջանիկ էի, միայն նրանով, որ ամեն ժամանակ իմ ձեռքերը հանգիստ կարող էին հասնել քեզ: Ես չէի փորձում դիպչել քեզ, պարզապես այն միտքը որ դու այդքան մոտիկ ես, ինձ երջանկություն էր պարգևում:

Առանց ամաչելու կարող էի անվերջ նայել քեզ և երբեք ինձ հարց չտալ, ինչու±:

Դա ուրիշ զգացողություն է, երբ դու հազարավոր անգամներ կարող ես մահանալ և ծնվել միայն նրա հայացքից:

Եվ չմտածել, երբ դու կողքիս էիր:

Սակայն եկավ մի ժամանակ, երբ դու անհասկանալի տեղից աղյուսներ գտար: Այդ աղյուսները տեղ գտան հենց իմ և քո միջև: Ամեն անգամ դու մի երկար շերտ էիր հավաքում աղյուսներից: Եվ եկավ մի օր, երբ իմ ձեռքերը այդ անիծված աղյուների պատճառով, չհասան քեզ, իսկ երկար շերտերը գնալով վերածվեցին մի հսկայական պատի: Իմ և քո միջև: Հենց քո ձեռքերով պատրաստած: Պատը բարձրացավ: Ես կամաց-կամաց սկսեցի չտեսնել աչքերդ, հայացքդ, ժպիտդ:
Անտանելի է անորոշությունը: Երբ դու ինքդ քեզ համար կարող ես հորինել իննսուինը պատճառ, իսկ մտքում անընդհատ կրկնել ինչու: Իսկ ամենացավոտը, երբ քո ինչու-ներին պատասխան չկա: Քանի որ չես ցանկանում բարձրաձայնել հարցդ: Գուցե հարցիդ սպասող չկա...:
Ես մնացի քո իսկ պատրաստած պատի հետևում: Եվ ոչ մի անգամ չկանչեցի քեզ:
Ժամանակ անցավ: Մի օր դու ինքդ քեզնից հոգնած սկսեցիր քանդել պատը: Այդ ժամանակ ես ունեի բազմաթիվ ինչու-ներ, իսկ դու բազմաթիվ որովհետև-ներ: Բայց իմ ինչու-ներից և ոչ մեկը չհնչեցին, իսկ քո որովհետև-ները շտապում էին բարձրաձայնվելուն:
Ես քեզ թողեցի հենց քո իսկ պատրաստած պատի փլատակների հետևում, առանց որևէ ինչու-ների: Հիմա դու ես հարցնում, ինչու±: Պատասխան չկա:
Չէ± որ մի ժամանակ ես էի այնտեղ: Պատի հետևում: Առանց որևէ ինչու-ների...