Առհասարակ մեր հասարակության մի հատվածի մոտ խրոնիկ հիսթերիան լուրջ պրոբլեմ է դարձել, ինչ համացանցում հայտնվեց լուրն այն մասին, որ Արամ MP3-ին հանդիպել է Կոնչիտայի հետ ու մի խոսքով այն, որ վերջապես հայկական թիմի PR պատասխանատուները հասկացան, որ հակաքարոզչությունը կարող է իրոք խանգարել Արամի խաղթանակին ու ընդունելի նորմալ PR քայլ արեցին այդ հանդիպումով, հիմա էլ սկսվեց այդ քայլի քննադատությունը: Իսկ ամենախնդալուն այն է, որ Արամին թասիբի են քցում, թե հայ տղեն տենց բան չպտի անի: Հարց՝ Կոնչիտայի հետ նկարվելուց ինչը պակասեց MP3-ի մոտ, կամ, եթե հսկայական գումարներ ծախսվեր Արամի հաղթանակի վրա ու մի ասված խոսքի պատճառով կորցներ հաղթելու ռեալ շանսերը, ձեր ինչն էր ավելանալու դրանից. անկհայտ է, որ ոչ տաք, ոչ սառը, համացանցային այս կամ այն էջում՝ հատկապես եվրոպական բլոգներում այդ նյութի տակ ոչինիչ չասող քոմոնեթեր գրելու փոխարեն ավելի լավ է վերադառնալ իրականություն և ընդունել, որ Արամը դերասան է ու կարող է մի օր էլ Տատու խմբի կամ Էլթոն Ջոնի հետ մի բեմում երգել: Մի խոսքով, մի բաժակ սառը ջուր՝ քննադատողներին և հաղթանակ՝ Արամին:
Կնյազ Սարոյան