Հետևեք Էնթոնի Հոփքինսի արձագանքին՝ նա երևի թե ամենաերջանիկ մարդն է Երկրագնդի վրա: «Օսկարի» մրցանակակիր Սըր Էնթոնի Հոփքինսը մինչ դերասան դառնալը՝ երաժիշտ էր: 50 տարի առաջ նա վալս էր գրել և չափազանց ամաչկոտ էր այն հանրությանը ներկայացնելու համար, մինչև չհանդիպեց հոլանդացի ջութակահար André Rieu-ին: