Քեզ ծանո՞թ են հուսախաբության այս տհաճ պահերը... դու այնքան մոտ ես օրգազմի հասնելուն և հանկարծ... հո՛պ, ամեն ինչ անհետանում է՝ տեղը զիջելով սեքսուալ հուսախաբությանը: Ահա ինչու է դա տեղի ունենում և ինչպես կարգավորել այդ խնդիրը:

Երբ կինն արգելակում է օրգազմի հասնելու ճանապարհին, հնարավոր «մեղավորները» երկուսն են: «Պատճառը կարող է լինել մտավոր (դու ապակենտրոնանում ես) կամ ֆիզիկական (տղամարդը հանկարծակի փոխում է դիրքը կամ տեմպը)»,- բացատրում է գիտությունների դոկտոր, «Expanded Orgasm» գրքի հեղինակ Պատրիցիա Թեյլորը: Կատակ բան չէ, բայց հարկավոր է իմանալ, որ դա լիովին նորմալ է և կարող է պատահել յուրաքանչյուր կնոջ հետ. համենայն դեպս, վստահեցնում են սեքսոլոգները: Բարեբախտաբար, դա նաև բավականին կարգավորելի խնդիր է: Ուստի հաջորդ անգամ, երբ «ռելսերից դուրս ընկնես», օգտվիր այս խորհուրդներից՝ կրկին ճիշտ ուղի վերադառնալու համար:

Անհոգ եղիր... բառացիորեն

Թեյլորն ասում է, որ սեքսի ժամանակ մենք ավելի հակված ենք շեղվելու մանր մտահոգություններով, քան տղամարդիկ: «Ե՞րբ եմ վերջին անգամ փոխել այս սավանները», «Տեսնես գե՞ր եմ երևում այս դիրքից». նմանատիպ մտքերը կարող են մարմինդ ամբողջովին շեղել ուղուց: Ուստի բացառիր շեղող բոլոր հանգամանքները: Անջատիր բջջային հեռախոսդ, երաժշտություն միացրու՝ մահճակալի ճռճռոցը խլացնելու համար, ննջարանում վարդագույն լամպեր տեղադրիր (դրանք սփռում են զարմանահրաշ, ցելյուլիտը սքողող ցոլքեր):

Սեքս' բառերով

Կան բաներ, որոնք դուրս են վերահսկողությունից, օրինակ' դրսից եկող աղմուկը: Այս դեպքում Թեյլորն առաջարկում է շատ պարզ մի հնարք' խոսել: «Դա վերակենտրոնացնում է ուշադրությունդ,- ասում է նա: - Մանրամասնորեն նկարագրիր այն, ինչ տեղի է ունենում՝ ինչ է կատարվում քո ներսում, որքան գրգռիչ է, երբ նա կատարում է այս կամ այն գործողությունը: Դա քեզ կրկին կներքաշի ընթացքի մեջ և կսրի զգացողություններդ»: Գրգռվելու համար կարող ես վերհիշել առանձնահատուկ գլխապտույտ առաջացրած սեքսուալ դրվագներ անցյալից: Սեքսուալ նախկին փորձի վրա կենտրոնանալը քեզ կրկին կլիցքավորի և գուցե անգամ ոգեշնչի կրկնելու այն:

Ուղղորդիր նրան

Երբեմն դու այնքան մոտ ես օրգազմին, բայց այդ պահին զուգընկերդ փոխում է դիրքը։ «Այսպիսի իրավիճակում լավագույն տարբերակը դադար վերցնելն է»,- խորհուրդ են տալիս սեքսոլոգները: Կարող ես գնալ լոգասենյակ, լվացվել կամ ջուր խմել, իսկ հետո թարմ ուժերով վերսկսել սեսքը: Իսկ երբ արդեն մոտ ես օրգազմին, անպայման ասա նրան այդ մասին: Անհրաժեշտ է միայն արտաբերել պարզ՝ «Դու ինձ հասցնում ես դրան, շարունակիր այդպես» արտահայտությունը' շոյելով նրա ինքնասիրությունը, և... սպասել քո «գրանդ ֆինալին»: Սա հենց այն է, ինչ մենք անվանում ենք խփել երկու նապաստակ մեկ գնդակով:

Լուսանկարը' ըստ HMI-ի