Ուրեմն սույն պատգամավորուհու մասին օրերից մի օր մի հիմար ֆեյք մի ապուշ հոդված է գրում (էս պահին լավ չեմ հիշում, ենթադրում եմ, որ ֆեյք է եղել, որ սենց կատաղած հակահարվածում ա) մի անասուն սայթ էր դնում է էդ հոդվածը: Իմ հիշելով իսկապես ուռոդ հոդված էր, տեղաշորով բանով, էդ դնող ախմախ սայթն էլ ինչքանով հասկանում էլ չկա: Դե բան էր եղավ անցավ, հիմարներ ամեն ոլորտում էլ կան:
Բայց պարզվում է չէ. ամեն ինչ չի, որ անցել է: Սույն պատգամավորուհին մուռ է պահել ու որոշել է իր ձեռի տակ հայտնված իշխանությունն օգտագործել ինտերնետում կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ: Լավ, կին է, նեղացել է, մուռ է հանում, հասկացանք. բա էդքան լուրջ դեմքով տղամարդիկով միացել եք խաչակրաց արշավանքին որ ի՞նչ անեք: Չե՞ք ջոկում, որ չեք էլ հասցնելու բացատրեք, թե լավ բան եք անում: Անկեղծ ասած գիտեմ, որ նորմալ բան եք ուզում անեք: Ուղղակի չեք հաշվել, որ սխալ ոլորտ եք մտել: Որ իրականում ոչ մի հարց էլ չեք լուծելու. մենակ Հայաստանի գլխին հարյուր հատ հոդված եք բերելու միջազգային մամուլում, լիքը քֆրտոց մեր երկրի վերաբերյալ ապագա զեկույցներում, խոսքի ազատության սահմանափակման մասին գոռոցներ ու տենց:

Հիշեք, ինտերնետում ոչ մի բան էլ չեք կարա փակեք, մի տեղ կփակեք մյուս տեղով դուրս կգա: Խեղճ սայտերի վրա ուժ եք ուզում ցույց տա՞ք. հավատացեք արդյունքում երկու անգամ ավելի հայհոյանք եք ստանալու ֆեյսբուքում, ձեր էս վայ-կարգավորումների շնորհիվ դրանք կարդալու են երեք անգամ ավել մարդ, ու շատ ուշ եք հասկանալու՝ ինչ ախմախ բան եք նախաձեռնել: Ու չմտածեք, թե հայհոյողները ֆեյքեր են պարտադիր:

Հարգարժան պատգամավորներ, ձեզ ու ձեր մեծերին բառի բուն իմաստով հայհոյանք տվողների գերակշիռ մասը շատ որոշակի մարդիկ են, անուն ազգանունով, բոլորին հայտնի, ու դուք գիտեք դրա մասին ու ոչ մի բան էլ չեք կարա անեք. էդ էլ գիտեք: Իզուր մի բզեք. մենակ խրախուսում եք, որ հայհոյանքն ավելանա: Հետո չասեք Անկախը նախօրոք չի բացատրել: Դե հիմա գնացեք ու դեմքի լուրջ արտահայտությամբ, միջազգային կարևոր թղթեր վկայակոչելով շարունակեք անել սույն հիմարությունը:
Բարին ընդ ձեզ:

 

 

Անկախ Հայաստան