Ուզում եմ մի փոքր կիսվեմ մտքերովս....արդեն գրել եմ որ հետևողական ձևով էջիս եմ դնում Ուկրաինական անցքերի խրոնիկան...որոշ մարդկանց թվացել է թե ես ռուսոփոբ եմ.... հիասթափեցնեմ նրանց,քանի որ տատիկս կիսառուս ,կիսաուկրաինուհի է եղել ուրեմն իմ մեջ էլ կան այդ արյունները... մայրիկիս հետ խոսում եմ ռուսերեն,ունեմ շաատ ռուս ընկերներ,հիանում եմ ռուսական մշակույթով,երաժշտությամբ.....բայց դա չի էականը.նախ համարում եմ ,որ այդ իրադարձությունները ուղիղ կապ ունեն մեր հետագա ճակատագրի հետ,մաքսային միություն կոչվող սուտ գոյացության հետ.
բայց ամնակարևորը ինձ համար, դա մարդիկ են....այն պարզ մարդիկ,որ դուրս եկան ազատության,արժանապատվության և իրենց իրավունքների համար անձնուրացաբար,կյանքի գնով կռվելու...և կարևոր չի ուկրաինացինր են,թե վրացիներ....սլովակներ թե եզդիներ...ես ամբողջ սրտով,մտքով և հոգով իրենց հետ եմ,որովհետև նրանք պայքարում են ամենաթանկ և կարևոր բանի համար....ես աղոթել և արցունք եմ թափել դիպուկահարների փամփուշտից ընկած պատանիների համար,կարծես ինձ էլ էին բաժին հասել ռեժիմի բաց թողած գնդակները....տեսել եք նրանց նկարնրը? նկատել եք որ բոլոր ռեժիմնրը նույն "տեսակն " են ոչնչացնում? Նիգոյանի տեսակը...կարող է ես ռոմանտիկ եմ,և որոշ մարդիկ կծիծաղեն հիմա իմ վրա..աստված ձեր հետ,բայց դուք երբեք չեք իմանա թե ինչ է իսկական ազատությունը.Ցմահ դատապարտված Մհերը,որի ազատության համար պայքարում եմ արդեն չորրորդ տարին ձեզնից լավ գիտի ազատության գինը....իսկ ես...ես խոստանում եմ,որ մինչև վերջին օրս կկանգնեմ անմեղ դատվածների,թույլերի,նվաստացվածների....և ամենակարևորը իրենց մարդկային արժանապատվության համար մարտնչողների կողքին....ավախ ռուսաստանը հիմա կռվի է ելել հենց այդ արժեքների դեմ,հենց դա է պատճառը որ մենք,հայերս, նունպես պետք է զգոն և ադեկվատ լինենք,այլ ոչ թե գլխապատառ անդամագրվենք կիսիլյովների ճաշկերույթներին......մի քիչ խառն եղան մտոերս....կներեք շատ խոսալու համար:)

 

Զարուհի Մուրադյան