ARMAGEDDON
(ԲԵԽՕՏԵՍ-ի ուղին)

Ես երեսուն տարեկան ԲԵԽՕՏԵՍ եմ, թախծոտ ու մտախոհ, ընկճախտը հաճախ է խաթարում իմ հոգեկան երերուն անդորրը: Ատում եմ համացանցը՝ այդ մտավոր անպտուղ օնանիզմը, դա ժամանակի քմահաճ վատնում է: Կարդում եմ քիչ, միմիայն ընտրյալ գրքեր, սիրում եմ ունկնդրել ջութակի մանրանվագներ: Առանց շաքարի և կոնսերվանտների առողջ սնունդը իմ նախասիրությունն է: Փափուկ ու դյուրամարս կերակուրները խենթացնում են ինձ, երբ հրավիրում են ինձ ռեստորան և հյուրասիրում առատորեն: Գրում եմ, այո, որքան էլ տարօրինակ թվա՝ այդ զբաղմունքը այս արևի ներքո իմ անհաղթահարելի թուլությունն է, որը ես հարկավ ժառանգել եմ մեր Նախահայր Ադամից : Այդ նա էր, որ ձախ ձեռքի ճկույթի՝ հատուկ այդ նպատակի համար աճեցրած 2սմ 6մմ երկարությամբ կեռ եղունգով դրախտահողի վրա գրում էր սիրային նամակներ և կերտում Նախամոր դիմանկարները:

Կարդացեք ԱՆԴԻՆԻ 12-րդ համարում