1969 – ի սկզբին արդեն հայտնի էր, որ Լուսինեին սպասում է համերգային մեծ շրջագայություն ԱՄՆ – ում և Կանադայում:
Թեքեյան մշակութային միության ղեկավարները Կոմիտասի ծննդյան 100 – ամյակի հանդիսություններին մասնակցելու համար հրավիրել էին Լուսինեին և Մարիանա Հարությունյանին այցելել ԱՄՆ – ի և Կանադայի հայաշատ կենտրոնները:
ԱՄՆ – ի 13 խոշորագույն քաղաքներ, կանադական մայրաքաղաքը և Թեքեյան մշակութային միության մասնաճյուղերը հատուկ պատրաստություններով պիտի դիմավորեին հայրենիքի պատվիրակներին: Համերգային շրջագայությունը տևելու էր շուրջ երկու ամիս: Արդեն տպագրվել էին հայտագրերը, հրավիրատոմսերը, որոշվել էր քաղաքներում տեղի ունենալիք համերգների օրը և ժամը: Թեքեյան մշակութային միության գործիչները ամեն ինչ անում էին արժանավորապես դիմավորելու սիրելի երգչուհուն:
Նյու – Յորքի, Բոստոնի, Ֆրեզնոյի, Լոս – Անջելեսի հայկական թերթերը մինչև Լուսինեի ժամանումը տպագրեցին երգչուհու կենսագրականը ՝ տալով նրա վաստակի առաջին լուրջ գնահատումները:
1969 – ի մարտի 31 – ին Մոսկվայից եկող ինքնաթիռը վայրէջք կատարեց Նյու – Յորքի «Քենեդի» օդանավակայանում: Հաջորդ օրը «Պայքար» - ը տպագրեց Մատլեն Քեշիշյանի «Բարի գալուստ» հոդվածը: «Երգում է հայը, հայուհին սևաչն... թռած ու եկած մեր Երևանից ՝ « Կռունկի» նման, որ «Ծիծեռնակի» սևաթույր հևքով ետ ոստան թռչի... Լուսինեն է այդ, մեր Զաքարյանը, լուսեղեն սուրբ – սուրբը շուրթերից սահող... , որ Ափյուռքի մեջ հայը ՝ հայ մնա» :

ԿԱՐԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ
1981

(Լուսանկարը ՝ Lusine Zakaryan Լուսինե Զաքարյան ֆեյսբուքյան էջից)