Մինչ ամուր հիմքեր ունեցող փաստեր արձանագրելը, թույլ տվեք տեղափոխվել երկու տասնամյակ առաջ' այս տարածաշրջանի խնդիրների ասպարեզ:
Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունը, որն ակտիվ համագործակցման քաղաքականություն էր վարում իր արևմտյան հորեղբորորդի Թուրքիայի հետ, մոտ էր մի համաձայնագրի կնքմանը, որով ադրբեջանական գազը անցնելու էր Թուրքիայի տարածքով, այսինքն' դառնում էր ԱՄՆ-ի մենաշնորհ: Սակայն Թուրքիան անմիջական սահման չուներ Ադրբեջանի հետ։ Այս խնդրով նույնպես թուրքերը հմուտ շահադիտական քաղաքականություն վարեցին։ Այսպիսով՝ Թուրքիան սկսեց բանակցություններ վարել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և իր' հարավային մի ահռելի տարածք փոխարինեց Իրանի հետ՝ դրա դիմաց ստանալով Նախիջևանին միացնող ութ կիլոմետրանոց միջանցքը։ Փաստորեն մնում էր միայն կարճ գազախողովակ անցկացնել Նախիջևանից Ադրբեջանի Խորհրդային հանրապետություն՝ Օրդուբադից մինչև Հադրութի մերձակայքը։ Այդ գազախողովակը պետք է անցներ Իրանի սահմանով։ Առհասարակ հայտնի է, որ օտար պետության սահմանում գազախողովակի կառուցումը թանկ հաճույք է, բայց Թուրքիան պատրաստ էր վճարելու 30-40 կիլոմետրանոց գազատարի համար։ Խորհրադային Ռուսաստանը, ինչքան էլ գտնվում էր նապոլեոնյան «հարյուր օրի» կարգավիճակում, չէր կարող հանդուրժել, որ իր քթի տակից ԱՄՆ-ն յուրացնի ադրբեջանական սև ոսկին։ Ռուսաստանյան հատուկ ծառայությունները ձեռնամուխ եղան իրենց ամբողջ արսենալը օգտագործելու, որպեսզի ծագի ղարաբաղյան կոնֆլիկտը։ Եվ ինչպես հայտնի է կոնֆլիկտի հետագա ընթացքից, Ղարաբաղն անցավ Հայաստանի վերահսկողության տակ, որով էլ խափանվեց գազամուղի կառուցումը։ Թուրքիան այժմ 30-40 կիլոմետրի փոխարեն պետք է կառուցեր 130-140 կիլոմետր երկարությամբ գազաատար, որի գումարը նա չուներ։
Այժմ եկեք մեր ազգային պայծառ էջերից մեկը փորձենք դիտարկել որպես տարածաշրջանային ֆինանսաքաղաքական խնդիր։ Ես երբեք չեմ հերքի այն հանգամանքը, որ հայի մեջ քնած առյուծը վերջապես զարթնեց և ցույց տվեց իր մտավոր ու ֆիզիկական կարողությունները, սակայն այդ ամենն առաջնահերթ եղել է ռուսների կողմից նախատեսված և նախագծված քաղաքական շահեր հետապնդող ծրագիր։ Այժմ ուղղեմ իմ հարցը: ինչպե՞ս կբացատրեք «Արաբո» ջոկատի հերոսների առեղծվածային կործանումը: Դուք, հանդիսանալով մեր ժողովրդի մտավորական հասարակարգի ներկայացուցիչներ, ինչպե՞ս եք նայում այն հանգամանքին, որ հաղթանակ կերտողները կամ դարձան զոհ (հոկտեմբերի 27), կամ անվերադարձ կորան «օտար ամայի, ճամփեքին»։ Իսկ «Մարլբորո» բաժանողները այժմ բազմել են Արարատյան թագավորության գահին: