ամեն մարդ ունի իր առաքելությունն այս կյանքում. մեկը` մի մարդու կյանքում, մեկը` մարդկանց փոքր խմբի, մեկը ազգի, հազվագյուտները` մարդկության : Մարդու հետ միշտ լինում է այն, ինչ պիտի լինի, , ու,ինչ էլ անես, որքան էլ քեզ կոտորես , չես փոխի ... երբեմն Աստծոն ինչ որ գործիք է պետք , որպեսզի շտկումներ մտցնի հունից շեղված իրականության մեջ , իսկ , որպես կանոն, այդ գործիքները մենք ենք... Ես ավելի քան վստահ եմ, որ Վ. Պետրոսյանի փոխարեն ուրիշ ցանկացած մեկը լինելու դեպքում` հարցն այսպիսի հնչեղություն չէր ստանա, որովհետև խոսքն այն միակ անհատի մասին է, ում նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը միանշանակ է: Իմ խորին համոզմամբ` մեր իրականության մեջ կա երկու մարդ, ում նկատմամբ վերաբերմունքն այդպիսին է` Շարլ Ազնավուր և Վարդան Պետրոսյան. երրորդին չեմ կարողանում գտնել, որովհետև չկա : Հեգնելով հասարակության ուղեղից հիվանդ խավին` մտածող մարդու համար ամեն ինչ պիտի պարզ լիներ : Վարդան Պետրոսյանն իր կյանքի գնով ` մեր հայացքներն ուղղեց դատական ու պետական համակարգի փտած ու անկենսունակ գոյությանը : Կյանքը ,նրան ուսերին դնելով չգիտակցված այս մեծ պատասխանատվությունը , հենց ինքն էլ կօգնի չկործանվել, եթե իհարկե այստեղ իր խաղը չի սկսել Բանականության Իմաստությունը (փիլիսոփաները հիանալի հասկանում են` ինչ եմ ասում): Իսկ մեր խնդիրն է սովորել հարցերին մոտենալ ողջամտորեն և խորամուխ լիներլ խորքային խնդիրների մեջ. մակերեսը հասանելի է նույնիսկ իր ուղեղը չօգտագործող մեկին : Ես, գիտակցելով նրա վրա դրված անիրագործելի միսսիան ու տեսնելով, թե ինչ համբերատարությամբ է կրում, մինչև հատակ խոնարհվում եմ Մեծ մարդու առաջ, որը , լինելով նաև Ֆրանսիայի քաղաքացի` հավանաբար կարող էր մի քանի լծակներ օգտագործել, բայց հլու հնազանդ պատրաստ է կրել իր պատիժը....Ուզում եմ, որ սկանդալի տենչանքով ապրող մարդիկ վախենան այս կյանքի պատասխանից. ոչ մեկս ապահովագրված չէ նման պատահարներից.... Ուզում եմ, որ մարդիկ սովորեն մտածել ... ուզում եմ....շատ բան եմ ուզում.... միայն թե չկոտրվի այդ ոչ սովորական մարդն ու չդադարի ծառայել իր ժողովրդին....բոլորին իրենց սրտով .... Ամեն Հ.Գ. մարդկանց իրապես բան սովորացնելու համար` զոհեր են պետք... Քրիստոսն էլ , եթե չխաչվեր, այլ գար, խելոք իր ուսմունքը փոխանցեր, ծերանար ու մահանար, քրիստոնյա չէիք լինի