Օրինակ ինձ բոլորովին դուր չի գալիս «վարդավառ»-ը,ավելի շուտ այն տոնելու ձևը,թե չէ շատ լավ տոն է,ուղղակի մեր մոտ վերածվել է վայրենության;Ես մի ամբողջ օր տնային կալանքի եմ ենթարկվում,չեմ ուզում,որ որևէ մեկի անհայտ ծագում ունեցող դույլով ջուրը լցվի գլխից;Սա էլ իմ կարծիքն է,մարդը շտապ տեղ ունի գնալու,հագնված դուրս է գալիս,բայց առանց հարցելու կարող են դույլով ջուրն ամբողջությամբ լցնել գլխին,որից հետո նա պետք է տուն վերադառնա ու օրը փչանում է:Բայց մարդկանց մի զգալի հատվածի ուրախություն է պատճառում,ես էլ իմ կարծիքը չեմ փաթաթում այլոց վզին,ուզում են,թող ուրախանան:Մի կաշկանդեք մարդկանց մի կաղապարեք,ինչով ուզում են թող ուրախանան:Եթե օրենք չեն խախտում,այլոց իրավունքները չեն ովտնահարում,թող ինչ ուզում են անեն:Ես գտնում եմ,որ «վարդավառ» այլոց իրավունքները խախտում է,բայց ձայն չեմ հանում ու «արշավ» չեմ սկսում այն տոնողների դեմ:
Իսկ եթե ազգային նկարագրի մասին ենք մտածում,ապա «հելոինը» չի,որ պիտի այն խախտի:Ազգային նկարագիրը խախտում են ծախու և կաշառակեր չինովնիկները,ռուսական սապոգի տակ հայրենիքը տեսնող,հայրենիքը ծախող,հայրենքի սուվերենությունը մի աման լափի դիմաց վաճառքի հանող քաղաքական այրերը,տրանսպորտի գինը թանկացնող պաշտոնեաները,որոնք իրենց գործունեությամբ նպաստում են արտագաղթին,ռուսաց թագավորին նամակ գրող զորիբալայանները...............