Համացանցում քննարկում են՝ Սերժ Սարգսյանը քնել է, թե՝ չի քնել... Իմ կարծիքով՝ արթուն է եղել, բայց քնածի հաշիվ է, քանի որ մեր դիվանագիտությունը վաղու՜ց լեթարգիական քուն է մտել... Դիվանագետներս բիզնես են անում, բանկեր ու խանութներ բացում, ասում են՝ մեկն էլ ավտոկանգառների բիզնես է անում... Գուցե մեկն էլ բաղնիք է բացել ու մասաժի գործ է դրել... Պետական ահագի՜ն պաշտոնյաների բալիկներն էլ դեսպանատներում տեղավորված՝ ,,աշխարհն են հայտնագործում,,... Հայոց դիվանագիտությունն էլ մնացել է էն գավառական թատրոնի ,,դերասան,, ու հազար երեսանի Շավարժ Քոչարյանի վրա... Հա, ի դեպ, դրան 1996 թվականին մեղադրեցին պետական դավաճանության ու հեղաշրջման փորձի մեջ... Ի՞նչ եղավ էդ գործը...
...Մի խոսքով, դեսպանները հանգստանում են, արտաքին գործերի նախարարը վոյաժներ է անում... Հիմա նախագահի քնել-չքնելու մեջ ի՞նչ կա... Դուրս ենք թռել ամեն