Ովքեր գիտեն ստորև նշված անձանց Հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների մասին, որոնց համար նրանք պարգևատրվել են "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով, խնդրվում է տեղյակ պահել ՀՀ ազգաբնակչությանը:

Հովիկ Արգամի ԱԲՐԱՀԱՄՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ: Պարգևատրվել է 2012թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արգասաբեր աշխատանքի, պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Տիգրան Սուրենի ՍԱՐԳՍՅԱՆ - Հայաստանի Հանրապետության վարչապետ: Պարգևատրվել է 2012թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արգասաբեր աշխատանքի, պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Արթուր Վահանի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Պարգևատրվել է 2012թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արգասաբեր աշխատանքի, պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար: