1975թ.-ին Էռնո Ռուբիկը գյուտի արտոնագրման դիմում ներկայացրեց, որն արդյունքում դարձավ Երկրի ամեն 8-րդ բնակչի ժամանցը և սկիզբ դրեց մի արդյունաբերության, որում տարեկան շրջապտույտը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար:

Ռուբիկ կուբիկը ամենաշատ վաճառվող խաղալիքն է համարվում. վաճառված խորանարդիկների ընդհանուր քանակը կազմում է մոտ 350 միլիոն, որոնց մեջ մտնում են ոչ միայն օրիգինալները, այլև բազմապիսի համանման խաղալիքներ: Դրանք բոլորը մեկ շարքով դնելու դեպքում նրանց շղթան կձգվի երկրի մի բևեռից մյուսը:

Այսօրվա դրությամբ խորանարդիկի և Էռնո Ռուբիկի ստեղծած մյուս գլուխկոտրուկների իրավունքը պատկանում է անգլիական SevenTownsLtd. ընկերությանը, որի սեփականատեր Թոմ Կրեմերը Էռնո Ռուբիկի մտերիմ ընկերն է: Վերջին ժամանակները վաճառված խաղալիքների քանակը մեծացել է ԱՄՆ-ում, և Եվրոպայում ևս կրկին հետաքրքրություն է առաջացել կուբիկ ռուբիկի հանդեպ:

Գոհար Աքելյան