Մի ծեր մարդ իր 25-ամյա տղայի հետ նստում են գնացք: Տղան նստում է պատուհանի մոտ:
Երբ գնացքը շարժվում է, նա ձեռքը տանում է պատուհանից դուրս ու հանկարծ ուրախացած բղավում է.
Պա'պ, բոլոր ծառերը հետ են գնում, տ՞եսնում ես ,
Հայրը լսում է տղային ու ժպտում: Նրանց դիմաց ամուսնական մի զույգ էր նստած ու տարօրինակ հայացքով հետևում էին երիտասարդի քայլերին, քանի որ նա այդքան մեծ էր ու իրեն փոքր երեխայի պես էր պահում:
_ Պա'պ, տ՞եսնում ես լիճն ու կենդանիներին, ամպերին նայի'ր, տես'' ինչ չքնաղ են:
Քիչ անց սկսեց անձրև տեղալ, և տղան, երբ զգաց անձրևի կաթիլն իր ձեռքի վրա, կրկին ժպտաց ու ասաց.
_ Պա'պ, անձրև է գալիս, տ՞եսնում ես, տ՞եսնում ես պա'
Ամուսնական զույգը որոշեց հարց տալ ծերունուն.
_ Պարո'ն, ին՞չու Ձեր տղային չեք տանում հոգեբույժի մոտ Շատ լավ մասնագետներ կան ու կօգնեն Ձեր տղային:
Ծեր մարդը, նայելով զույգին, պատասխանեց.
_ Մենք հենց հիվանդանոցից ենք գալիս. այսօր իմ տղան կյանքում առաջին անգամ տեսողություն է ձեռք բերել: