Աղվան Հովսեփյանի հեռանալը ոչ մի դրական կամ բացասական նշանակություն չի կարող ունենալ դատախազության վրա: Ներկայիս իրավիճակի պահպանման պայմաններում այս պաշտոնը զբաղեցնողի գործերը երբեք կախված չեն լինելու նրա անձնական, մարդկային որակներից: Քանի դեռ երկիրը ղեկավարվում է իշխանական թևերի հավասարակշռությունը խախտած, ոչ օրինակարգ Սերժ Սարգսյանը, ցանկացած պաշտոնյա սպասարկելու է ռեժիմի շահը, կատարելու է նրա հակաժողովրդական հրամանները: Կարճ ասած, քանի դեռ Հայաստանը ղեկավարվում է իշխանությունը բռնազավթողի կողմից, դատախազի պաշտոնը մշտապես զբաղեցնելու են հանցագործներ: