Առայժմ նախընտրական քարոզարշավի, այսպես ասած, «կողքից» քննարկումները հիմնականում հիշեցնում են «բարձրաշխարհիկ» քաղքենիական հասարակությանը բնորոշ զրույցներ՝ «Րաֆֆի Հովհաննիսյանը մազերը ինչպես կտրեց», «Սերժ Սարգսյանի տեսահոլովակի ինքնաթիռը թռավ», «Պարույր Հայրիկյանի քարոզչական պաստառը կպցրեցին այսինչ վահանակին, այսինչի պաստառի կողքին», «Հրանտ Բագրատյանի կայքը նման է բլոգի» և այլն և այլն:
Հուսով եմ, գոնե քարոզչության երկրորդ շաբաթվա ընթացքում կքննարկվեն թեկնածուների մտքերն ու ծրագրերը: