Հետաքրքիր մի դիտարկում' իշխանությունը մերժում է ընտրությունների մասնակիցների ցուցակների հրապարակումը և մատի թանաքոտվելը' հիմնավորում բերելով գաղտնիություն և ընտրությունների ժամանակ կիրառում ժամանակավոր թանաքաներկ , որի համար պետական բյուջեից գումար է դուրս գրվում: Ու եթե ընտրությունների ժամանակ խնդիր էր առաջանում և անձնագրերից թանաքը շուտ էր ցնդում , հիմա կարելի է վստահորեն փաստել , որ որոշ տեղերում օգտագործվել է հասարակ թանաք , որը մինչ օրս չի ցնդում : Կանխագուշակում եմ , որ Տիգրան Մուկուչյանը ,որը ներկի արագ ցնդելը բացատրում էր ներկի վատ թափահարելով,այս անգամ կարող է բացատրել չափից ավելի լավ թափահարելով: