Որ չիմացող մարդ լինի, մտնի մեր որոշ լրատվական կայքեր կամ դիտի որոշ հեռուստաալիքներ, կմտածի Հայաստանը տեղը փոխել ու հիմա Սկանդինավյան երկրների շարքին ա դասվում, որովհետև մարդիկ ճոխ ու անհոգ ապրում են, ոչ մի խնդիր չկա, դե գիտելիքահեն տնտեսության մասին էլ չեմ խոսում)))))
Ու իրոք, Հայաստանը աստղաֆիզիկայի ոլորտում բավական երկար ժամանակ զբաղեցնում է առաջատարներից մեկի դերը ( http://panarmenian.net/m/arm/news/167396 ), ունենք շատ լուրջ մասնագետներ, թեև թվով քիչ, բայց հրաշալի երիտասարդներ, բայց մեր գիտելիքահեն տնտեսության պայմաններում նրանց աշխատավարձը կազմում է 45.000 դրամ, այսինքն նվազագույն աշխատավարձի չափով։ Եվ քանի որ մեր պետությունը իրականում Սկանդինավյան երկրների շարքին չի դասվում, հետևաբար մենք չունենք հնարավորություն նոր հաստիքների ավելացման, բայց ունենք աստղաֆիզիկոսներին աշխատանքով ապահովելու խնդիր, դրա համար կա շատ հեշտ լուծում, ուղղակի կիսել նվազագույն աշխատավարձով վարձատրվող հաստիքները, այսինքն՝ մեր տաղանդավոր աստղաֆիզիկոսները ստանում են 22.500 դրամ ամսեկան աշխատավարձ...
Բայց մենք, ևս մեկ անգամ հիշեցնեմ, ունենք գիտելիքահեն տնտեսություն)))))
Հ.Գ. Գրառումս ոչ թե կայքի կամ հոդվածի դեմ էր, այլ ընդհանուր երևույթի։
Կից նյութն՝ այստեղ