Facebook-ը հրապարակել է այս տարվա երկրորդ քառորդի ֆինանասական հաշվետվությունը: Ի տարբերություն մյուս տեխնոլոգիական հսկաների' Ցուկերբերգի ընկերությունն այս անգամ բոլոր կողմերից գերազանցել է մարկետոլոգների սպասումները: Վաճառքային օրվա փակվելուց հետո Facebook-ի ակցիաները աճել են 16,5%-ով: Եկամուտը կազմել է $1,83 մլրդ., շահույթը'$333 մլրդ: Ամեն ամիս ավելի քան 1,15 մլրդ մարդ է Facebook հաշիվ բացում, ամեն օր' 699 մլն մարդ: Իսկ ամենաէականն այն է, որ սոցիալական ցանցը բարեհաջող զարգացնում է իր բիզնեսը սմարթֆոնների և պլանշետների աշխարհում: Մոբայլ օգտատերերի քանակը, նախորդ տարվա հետ համեմատած, աճել է 51%-ով' մինչև 819 մլն: Մոբայլ գովազդից ստացած եկամուտը ընկերության ընդհանուր եկամտագումարը կազմում է 40%-ից ավելին, մինչդեռ բոլորովին վերջերս այն առհասարակ գումար չէր բերում: