Այսօր մասնակցեցի ‪#‎չեմվճարելու150դրամ‬ ակցիային: Պետք է նկատեմ, որ ակցիաները բազմամարդ են և քաղաքացիների սրտով: Միայն թե կոչ եմ անում Ալեն Սիմոնյանի, Հայկոյի նման շատ ու շատ այլ սիրված դեմքերի՝ միանան այս ակցիաներին: Վստահ եմ, եթե Անդրեն, Լիլիթ Հովհաննիսյանը, Արամեն, Միշոն, Գոռ Սուջյանը և մնացած բոլորը ում չթվարկեցի միանան ակցիաներին իրենց հետևից հոծ բազմություն կտանեն:
ժողովո՛ւրդ, խնդրում եմ, միացե՛ք, միացե՛ք, որպեսզի կարողանանք վերջ տալ այս անարդարությանը: Իհարկե գիտեմ շատերը սեփական մեքենա ունեն և հասարակական տրանսպորտից չեն օգտվում, բայց մի անտեսեք ձեր հասարակության մի ստվար զանգվածի:
Օգնեք մեզ՝ հաղթահարելու այս դժվարությունը:
Մեր աշխատավարձերը չեն բավականացնում, որպեսզի մենք կարողանանք դիմակայել այս թանկացումներին