ԵԹԷ ԴԵՌԵՒՍ ՄՏԱԾԵԼՈՒ ԵՒ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՐ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ ՉԵՆՔ ՄՍԽԵԼ «ՃՈՐՏԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» —TOP NEWS ‑ ը հրապարակել է մի «խորախորհուրդ» վերլուծութիւն, թէ «Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գովեց Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին եւ Պարույր Հայրիկյանին»
Այս իդիոտիզմը, երբ նախագահի թեկնածուն սկսել է ԻՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ «ԲԱՐՁՐՈՒՆՔԻՑ» ԳՆԱՀԱՏԵԼ, արդէն իսկ ոչ միայն էթւկայի, այլեւ Օրէնքի խախտում է։
Ինչ վերաբերում է ընդհանրապէս՝ երեւոյթին, ապա Պարոյր Հայրիկեանի եւ Րաֆֆի Յովհաննիսեանի անունների կողքին Տէր Պետրոսեանի «պուճուր» մոնթ Բագրատեանին յիշելը բացայայտում է Սերժ Սարգսեանի «խորամանկ» քայլը։ Բայց այդօրինակ «խորամանկութիւները» յատկանշական են չափազանց ինքնավստահ ապիկարներին։
Ես ոչ տարօրինակ եւ ոչ էլ զարմանալի չեմ գտնում Հայաստանում կուսակցական տիրակալութիւն հաստատած Սերժ Սարգսեանի այս ինքնաբացայայտումի մէջ։ Նա պատրաստ է ամենայն ճամարտակութիւնների, նաեւ պատրաստ է զբաղուել ուղեղների լուացարարութեամբ, քանի որ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ եւ ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆՕՐԷՆ շարունակում է ազգային ունեցուածքը եւ երկիրը իւրացնելու՝ նոյն Լեւոն-Բագրատեանի գործը շարունակելով օտարին ծախելու առայժմ անպատիժ ոճրագործութիւնը։
Նախագահութեան թեկնածու Սեժ Սորգսեանի այս «բճութիւնը» անմիջապէս արձագանգուել է «7 բլոգ» կայքի մէջ, որտեղ լրագրողը տարակուսանքներ է յայտնում Րաֆֆի Յովհաննիսեանի ինքնառաջադրումի առիթով եւ ակնկալում է, թէ նա «կ’անկեղծանա յուշերում, որոնք կը հրատարակվեն տասնամյակներ անց»։
Մի՞թէ լրագրողը համոզուած է, թէ Րաֆֆի Յովհաննիսեանը որեւէ «ծածուկ նպատակ» ունի եւ ի՞նչն է նրան դրդել նման կասկածի…
Ինչ վերաբերում է ինքն իրեն «երկիրը փրկող տնտեսագէտ» ներկայացնող Լեւոնի «պճլիկ» մոնթին՝ Բագրատեանին, ապա նրա նպատակը նոյնպէս ծածուկ չէ։ Նա սկսեց Հայի Երկրի ունեցուածքը ՍԵՓԱԿԱՆԱԻՒՐԱՑՆԵԼՈՒ եւ «յաւերժական բարեկամ» երկրին ֆանտոմային «գոյք՝ պարտքի դիմաց» բանաձեւով Հայաստանը յանձնելու ապիկարութիւնը։
Այս երկու թեկնածուներին նոյն հարթութեան վրայ դիտելը արդէն իսկ բացայայտում է, որ լրագրողներից շատերը ու կաշկանդուած մամուլը անմիջապէս հասկանում են Սերժ Սարգսեանի թշիկների խաղերը եւ համապատասխանաբար զօրաւիգ են են լինում նրան… Զօրաւիգ են լինում մի թեկնածուի՝ ով անցած տարիներին բացայայտել է իր եւ Կրեմլի բոլոր «ծածուկ նպատակները» Հայաստանը հայաթափելու, «ֆութբոլային դիւանագիտութեան», երկրի ընդերքը յօշոտելու եւ հումքը արտահանելով Հայաստանի գաղութային վիճակը էլ աւելի արմատացնելու, ռազմական յաղթանակների մասին մեծադղորդ յայտարարութիւններ անելու այն դէպքում, երբ յաղթանակած երկիր լինելով՝ շարունակում ենք կասկածել մեր ազատամարտիկների հեղած արեան կարմրութեանը… եւ շատ ու շատ ուրիշ ոլորտների մէջ, որոնք 1991-ից մինչեւ հիմա մերկացնում են այն գաղտնիքը, որ արդէն աւելի քան երկու տասնամեակ՝ ՔՍԱ՜Ն ՏԱՐԻ, Հայաստանի ՏԻՐԱԿԱԼՆԵՐԻ երակների մէջ շրջանառում է սեւացած‑թունաւորող արիւն…
Նախագահական աթոռանիստից (եւ ոչ թէ «նստավայրից», ինչը մեր նոյնքան նահանջող ու աւերուող լեզուի վիժում է) հրամանը անշուշտ անմիջապէս տարածելու ելան մունետիկները։
Դրանցից մէկն էլ 7 ՕՐ ԲԼՈԿԻ հրապարակումն է, որին արդէն արձագանգել եմ.
7 ՕՐ ԲԼՈԿԻ Սեւակ Մինասեանին — Մի՞թէ կարելի է կտրած լարով սազն առած ասպարէզ ելնել, երբ չէք տարբերում Րաֆֆի Յովհաննիսեանին եւ Պարոյր Հայրիկեանին «սերժի ֆեյքերից»։ Ես հետապնդելու եմ Ձեզ… Դուք անպայման ՊԷՏՔ է յայտնէք այն անունները, որոնց տէրերը կարող էին ՉԼԻՆԵԼ «սերժի ֆէյքեր», բայց դուրս են մնացել Սերժին ծառայելու «երջանկութիւնից»։
Երեւի թէ բացատրելու հարկ չկայ, թէ երկիրը ուզուրպացնող «նախագահութեան» թեկնածու Սերժ Սարգսեանը ինչպէս է «իշմար» տալիս մամուլին եւ ինչպիսի անամօթութեամբ է թանձրամիտ «լրագրողը» յանձնարարութիւնը շրջանառութեան մէջ դնելու փորձ անում։
Սերժ Սարգսեանը նախընտրական մեկնարկը սկսել է զեղծարարութեամբ ու կեղծիքով, բարոյալքուած մարդու յայտարարութիւններով ու Հայաստանը վերջնականապէս ամայացնելու իր ծածուկ, բայց մեզ համար տեսանելի ծրագրերով…
Այս ամէնը նա՝ Սերժ Սարգսեանը, Հայերի Երկիրը իսպառ խորտակելուց յետոյ, յայտարարելու է
«Սիրուն ստացուեց, չէ՞… Ի՜նչ գեղեցիկ է»…
ԵԹԷ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՎԵՐՋԻ ՍԿԻԶԲԸ, ԱՊԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆՈՎ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՍԿԶԲԻ ՎԵՐՋԸ…
Իւրաքանչիւր Հայ Մարդ, ով կարողացել է պահպանել իր Ինքնութիւնն ու Մարդկայնութիւնը այսքան պարզ «օյինները» անպայման կը հասկանայ…
Իւրաքանչիւր Հայ Մարդ այսքան պարզ «օյինները» անպայման կը հասկանայ…
16:31 - 22.Հունվար.2013
Առաջարկում ենք նաև
13/01/13 15:15
ՀՀ նախագահի թեկնածուների կերպարներն ըստ հոգեբանի
11/01/13 20:29
Սերժ Սարգսյանը կմնա՞ մենակ
25/01/13 16:08
Սերժ Սարգսյանի համար կնկարեն 60%-ի մոտ ձայն,Րաֆֆիին` 24...
22/01/13 20:58
Թեկնածուներից ամենահարուստը Սերժ Սարգսյանն է
18/01/13 15:15
Արամ Հարությունյանի նյարդերը տեղի են տալիս
09/01/13 13:30
Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է հմայել կանանց
08/01/13 15:20
Բագրատյանը, Րաֆֆին, Սերժը, Լևոնը եղել են մեկ թիմում
10/02/13 13:03
ԷՊՍԻԼՈՆ ՀԿ սոցհարցման արդյունքներ. Սերժ Սարգսյանը Երեւանում պարտվում է Րաֆֆի Հովհաննիսյանին
02/02/13 10:37
ՎԱՐԿԱԾՆԵՐ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՇՈՒՐՋ
Ամենադիտված
Լրահոս
12:00
Փաշինյանը Հայաստան պետությունը աշխարհաքաղաքական լուրջ խաղացողից դարձրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի. Շարմազանով
13:35
ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պիտի գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր տունը կարող է հանձնել թշնամուն. Աբրահամյան
16:33
Մեր կնքած CEPA-ն վեկտորների համադրում էր, իսկ այսօրվա «եվրամերձեցումը»՝ ՀՀ-ն թնդանոթի միս կիրառելու
16:28
Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են․ ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Աշոտյան
13:20
Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան
14:07
Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները. Հովհաննիսյան
11:31
Մինչ Փաշինյանը և թիմակիցները զվարճանքի մեջ են. Ադրբեջանը դիվանագիտական նախապատրաստություն է տեսնում
13:20
Իսրայելը պատերազմին զուգահեռ հասցնում է ամենշաբաթյա ռեժիմով ռազմական մատակարարում հասցնել Ադրբեջանին. Աբրահամյան
13:20
Ինչքան հայոց բանակն էր պարտված Արցախն ազատագրելու ժամանակ, այնքան էլ ռուսական բանակը՝ Ուկրաինայում. Շարմազանով
12:40
Իշխանության մնալը երաշխավորում է աղետ, բայց իշխանափոխությունը մեխանիկորեն չի ենթադրում լավ զարգացում. Վահե Հովհաննիսյան
11:00
ԱԽ քարտուղարի կողմից ՌԴ-ի հասցեին վերջերս հնչեցրած մեղադրանքը մտահոգիչ իրավիճակ է ստեղծում. Աբրահամյան
14:30
Ադրբեջանը արտահոսքի միջոցով փորձում է ՀՀ-ին մեղադրել նախապատրաստվող գործողության մեջ. Աբրահամյան
18:10
Պաշտոնյաներն այնպես են խոսում, կարծես նրանց խնդրանքով չէին ռուս զինծառայողները տեղակայվել ՀՀ-ում․ Տիգրան Աբրահամյան
11:49
Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա+Ռուսաստան, հերթում Իրանն է
12:00
Ներքին Հանդում վերջին սադրանքը աստիճանաբար տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ. Աբրահամյան
12:16
Ֆրանսահայ հերոսի մասին հուզիչ տեքստեր հնչեցնողը զուգահեռ երկարացնում է զոհված հերոսի ծնողի կալանքը
10:30
Ալիևի երդմնակալության ելույթը խորքային իմաստով ուղղված էր ոչ միայն ՌԴ-ի, Իրանի,այլ նաև Թուրքիայի դեմ
13:00
ՀՀ-ն երբեք ՌԴ-ից այսքան կախված չի եղել, որքան այսօր՝ Փաշինյանի ձախողված բեմադրությունների պատճառով. Աշոտյան
12:35
ՌԴ-ն դիտորդների տեղակայումն ընդունում է որպես իր ներկայությանը, ազդեցությանն ու հեղինակությանը հասցվող վտանգ
13:01
Ալիևն ասում էր ՀՀ տարածք ենք ներխուժել, որ ավելի հստակ հասկանանք` հայերը ռևանշի՞ են դիմում, թե՞ ոչ
09:07
Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք (անհամեմատ մեծ) հարված հասցնելն է. Տիգրան Աբրահամյան
10:31
Մեկ շաբաթվա մեջ ինչ ասես չգրվեց, էլ սահմանագիծ հատածը ԵՄ «շպիոն» է, էլ լեռնագնաց է, էլ զբոսաշրջիկ
12:59
Հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին, եթե սա զուգահեռ չարվի, ապա հետևանքները շատ ծանր են լինելու
11:00
Մեր ազգը իսկապես գտնվում է խորը ճգնաժամի մեջ, այդ իմաստով համաձայն եմ Սրբազան հոր հետ․ Չալաբյան
16:00
Իշխանությունները որ խելք ունենային, այս հայտարարություններով կփակեին այսպես կոչված անկլավների թեման
10:20
Ինչպե՞ս բնաջնջել և իսպառ վերացնել հայությանը․ սա էր Նիկոլի հարցազրույցի իմաստը․ Արտակ Զաքարյան
10:50
ՀՀ իշխանության` երկրի վերջին խորհրդանիշները զոհաբերելուն ի պատասխան Անկարայից հորդորներ են հնչում
11:20
Ադրբեջանն իր գործողություններով վնաս է հասցնում Արևմուտքի` Հարավային Կովկասում ռազմավարական նպատակին
10:24
Իշխանությունը հանձնման ենթակա տարածքների մասով նախապես մեղավորների շրջանակ է ուրվագծում․ պատգամավոր