Օրերս արտասահմանյան մի կազմակերպություն, Լևոն Մութաֆյանին է դիմում շնորհանդեսի համար տեքստ գրելու պատվերով: Լևոն Մութաֆյանը «սիրահոժար» ընդունում է պատվերը, սակայն այսպես ասած «չի բաշարում» գոհացնել պատվիրատուին, շեղվելով տվյալ շնորհանդեսի մեխը հանդիսացող մի քանի դրույթներից: Պատվիրատուն արտահայտում է իր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ' բնականաբար չընդունելով այն, սակայն հարգելով տվյալ մարդու կատարած աշխատանք,Մութաֆյանին առաջարկում է ինչ-որ գումար ասել, որպեսզի վարձատրվի: Մութաֆյանս էլ,ոչ այս կողմ, ոչ այն կողմ մի կլորիկ գումար է կրակում: Դե էս մարդիկ էլ հո «փափախով քուրդ» չեն' շատ էլ, որ արտասահմանից են եկել, մերժում են բավարարել նրա այս աննոռմալ պահանջը, քաջ իմանալով, որ նույն մարդը հոդվածներ է գրում, իր պահանջածից մոտ մի քանի անգամ պակաս գումարով: Ծերուկն էլ բարկանում է ու օգտագործելով իր ամբողջ ստեղծագործական պոտենցիալն ու լրատվական դաշտում փոքրիշատե ունեցած չակերտավոր հարգանքը ու սկսում քլնգել դեռ չբացված կազմակերպությանը: Եթե տային իր պահանջած գումարը, փաստորեն նա լուռ կտաներ այդ կազմակերպության իր պնդմամբ ոչ մարդկային գործունեությունը:
Հ.Գ. Էդպես եք էլի անում, որ արտասահմանցիները զզվում են Հայաստանից