Արհամարհանքը ամենահզոր զենքերից է: Երբ չարաճճի տղաները համեղ պտուղներով ծանրաբեռնված ծառ են տեսնում, երբեմն քարեր են գցում: Սակայն ծառը չի պատասխանում քարերը հետ նետելով, այլ իր համեղ պտուղներն է վայր գցում: Ծառը քարեր չունի հարվածելու համար, սակայն առանց փնթփնթալու և դժգոհելու' անհատույց տալիս է այն ամենը, ինչ ունի' քաղցր պտուղները: Ուստի մի վհատվեք, եթե ձեզ վիրավորում կամ քննադատում են չարությունից մղված: Ավելի լավ է արհամարհեք, քանի որ կյանքը բումերանգ է: Ամեն ինչ վերադառնալու է իրենց ավելի վատ ձևով: