Եղե՛ք երջանիկ, սովորե՛ք հաճույք ստանալ այն ամենից, ինչ անում եք և նվիրել հաճույքնրանց, ով Ձեզ համար թանկ է: Վերջին հաշվով կարևոր են ոչ թե տարիները Ձեր կյանքում, այլկյանքը Ձեր տարիներում: (Ա. Լինկոլն)

Միջին տարիքի ճգնաժամի մասին բազմիցս գրվել և խոսվել է: Այդ ժամանակահատվածի սկսվելը անհատական է, այն կարող է սկսվել տարբեր տարիքում և ընթանալ տարբեր կերպ: Փոխվելու փորձը տարածվում է ամեն ինչի վրա՝ հագուստից մինչև պահելաձևը: Մարդը ապրում է ճգնաժամային վիճակ, զարգացման մեջ ինչ-որ բեկում, կապված այն բանի հետ, որ կյանքի մասին իր պատկերացումները չեն բավարարում նրան: Վերլուծելով անցած ուղին, իր ձեռքբերումներն ու կորուստները, մարդը բացահայտում է, որ արդեն դասավորված և արտաքնապես բարեկեցիկ կյանքում իր անձը կատարյալ չէ, որ անտեղին շատ ժամանակ և ուժ է ծախսվել, որ նա քիչ է արել այն բանի համեմատությամբ, ինչ կարող էր անել: Այլ խոսքերով, տեղի է ունենում արժեքների վերագնահատում, իր <>-ի քննադատական վերանայում: Մարդը բացահայտում է, որ շատ բաներ ինքն արդեն չի կարող փոխել իր կյանքում՝ ընտանիքը, մասնագիտությունը, սովորական կենսակերպը: Նա ունենում է այնպիսի զգացողություն, որ ապրել է ավելին, քան մնացել է ապրելու: Ինքնառեալիզացնելով իրեն կյանքի տվյալ փուլում' մարդը, իրական հնարավորությունները հաշվի առնելով, հանկարծ հասկանում է, որ էականորեն ինքը կանգնած է նույն խնդրի՝ կյանքի նոր հանգամանքներում ինքնորոշման փնտրտուքի առջև: Այդ ճգնաժամն արտահայտվում է որևէ նոր բան ձեռնարկելու մեջ և վկայում է այն մասին, որ մարդն անցնում է տարիքային նոր փուլ: Միջին տարիքի ճգնաժամին առավել հակված են ակտիվ, ստեղծագործ, մեծ պոտենցիալով օժտված մարդիկ, որոնք դեռ չեն ծախսել այդ պոտենցիալը մինչ այն պահը, երբ առաջանում է <> զգացումը: Փորձելով վերադարձնել մոռացված <> զգացումը, շատերը սկսում են <>, կատարելով տարբեր թեթևամիտ արարքներ: Սակայն, երբ իրեն այս կամ այն կողմ նետելը դրական ոչնչի չի հանգեցնում, մարդուն սկսում է պատել դեպրեսիան, մենակության զգացումը, առողջության քայքայումը, անքնությունը, ինքնասպանության մտքերը և ցանկացած ճգնաժամին՝ հատկապես անձնականին, ուղեկցող զգացումները: Սակայն, մյուս կողմից, այդ ժամանակահատվածը կարող է հիանալի առիթ հանդիսանալ ինքնաճանաչման, արժեքների վերագնահատման և իմաստության ձեռքբերման համար: Տղամարդիկ ավելի հաճախ են հակված միջին տարիքի ճգնաժամին: Այդ ընթացքում տղամարդկանց հատուկ է աշխատանքի կամ կենսակերպի կտրուկ փոփոխությունը: Տղամարդուն թվում է, որ կյանքն անցնում է, լավագույն տարիներն արդեն հետևում են, իսկ արդյունքը չի երևում:Այդժամ սկսվում են սուր զգացողությունների որոնումները:Այդ ամենին հասնելու առաջին ամենապարզ միջոցը իրենց տղամարդկային գրավչությունն ընգծելն ու ապացուցելն է:Երկրորդն, իր նշանակությամբ, դա աշխատանքի փոփոխությունն է: Աշխատանքից կամովին հեռանալու դրդապատճառներից մեկը տվյալ աշխատանքից ունեցած անբավարարվածությունն է' արտադրողական միջավայրը, աշխատանքային լարվածությունը, ոչ բավարար աշխատավարձը և այլն: Ժամանակակից աշխարհում կանայք նույնպես ենթակա են միջին տարիքի ճգնաժամին: Կանայք ավելի շատ են հակված ապագայի վերաբերյալ անհանգստանալուն, իրենց կարիերայի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքը կամ, ավելի հաճախ, նրա բացակայությունը ունակ են ստեղծել ոչ պիտանիության և չպահանջվածության հարաբերություններ սոցիալական պլանում: Երիտասարդությունը անցնում է և նրա հետ միասին նվազում է վստահության զգացումը: Չէ՞ որ շատ կանանց համար գեղեցկությունը առաջին տեղում է: Հաջողակ կյանքի գլխավոր չափանիշներից մեկը կանանց համար հանդիսանում է երեխան: Հղիությունը և ծննդաբերությունը ի զորու են ո՛չ ասել ճգնաժամին: Հաճախ կյանքը փոխելու ցանկություն է առաջանում, բայց պլանները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ <>: Սակայն, այս ամենով հանդերձ, կնոջ համար ավելի հեշտ է հաղթահարել ճգնաժամը, քանի որ նա խնդրի առաջացումը ընկալում է որպես կյանքը կտրուկ փոխելու միջոց: Միջին տարիքի ճգնաժամի պատճառները Առաջին պատճառը կրում է ֆիզիոլոգիական բնույթ: Մոտավորապես կյանքի այդ ժամանակահատվածում սկսվում է քրոնիկական հիվանդությունների ավելի հաճախակի սրացում, որն էլ առաջ է բերում ողջ օրգանիզմի կենսական ֆունկցիաների թուլացում: Ի հայտ են գալիս ծերության առաջին նշանները, որը բնական և անդարձելի պրոցես է: Այդ հիվանդությունները և պրոցեսները մարդու մոտ առաջացնում են անվստահության զգացում վաղվա օրվա հանդեպ, կուտակվում է հոգնածություն, որն էլ իր հերթին հանգեցնում է նյարդայնության և ճնշվածության: Մարդու մոտ առաջանում է այն գիտակցումը, որ այն, ինչ երիտասարդ տարիներին տրվել է հեշտորեն, այժմ առաջ է բերում խնդիրներ և դժվարություններ: Այդ տարիքում ի հայտ են գալիս կայուն բացասական սովորություններ՝ ալկոհոլի չարաշահում, ծխել, նստակյաց կյանք վարել, որոնք բացասական ազդեցություն են թողնում առողջության վրա: Եվ հենց այս ժամանակ է առաջ գալիս այն բանի գիտակցումը, որ լավ կլինի այդ սովորություններից ազատվել, որն իհարկե այնքան էլ հեշտ չէ: Երկրորդ պատճառը կրում է հոգեբանական բնույթ: Միջին տարիքը յուրահատուկ կամրջակ է երկու սերունդների միջև. արդեն երիտասարդ չէ, բայց և ծեր էլ չէ: Ամենից հաճախ այդ հասակում առաջանում է արժեքների վերագնահատում, մարդն արդեն տեսնում է կյանքի իր իմաստը որոշ կենսական հաջողությունների մեջ, և, եթե կյանքի ուղին ընտրված է ոչ ճիշտ, ապա առաջանում է ինքնաանբավարարվածության զգացում, դժգոհություն սեփական հնարավորություններից և ունակություններից: Պահանջ է առաջանում փոխել կյանքը, ամեն ինչ սկսել նորից, բայց այստեղ մեջ է ընկնում ֆիզիոլոգիան և այն բանի գիտակցումը, որ արդեն ամեն ինչ սեփական ուժերից վեր է: Մարդուն սկսում է տանջել այն միտքը, որ իր կյանքի պլանները տարբերվում են իրականությունից: Սկսվում են ստեղծված իրավիճակից դուրս գալու որոնումները և, եթե բոլոր փորձերն անհաջող են լինում, արդյունքում առաջանում է դեպրեսիա: Երրորդ պատճառը կրում է սոցիալական բնույթ: Մարդը հասարակության անքակտելի մասն է և այն, թե ինչպես են նրա մոտ կազմավորվում հասարակական հարաբերությունները, հսկայական ազդեցություն է թողնում նրա կյանքի վրա: Առաջին հերթին դրանք ընտանեկան հարաբերություններն են: Սովորաբար, այս տարիքում մարդն արդեն ունի իր ընտանիքն ու երեխաները, և, եթե ընտանիքում ամեն ինչ բարեհաջող է, ապա դա մեծ ձեռքբերում է, իսկ եթե ոչ, ապա դա էլ է հանդիսանում ճգնաժամի պատճառներից մեկը: Եթե մարդու մոտ բացակայում են ընտանեկան հարաբերությունները, չեն կազմավորվում ընտանեկան հարաբերություններ և հարաբերություններ կոլեկտիվում, ապա առաջ է գալիս նրա կայացած չլինելու հարցը: Իհարկե, վերը շարադրվածը շատ անհատական է, և որևէ մեկը կարող է համարձակորեն ասել, որ ոչ մի <> իրեն չի սպառնում, բայց պետք չէ այդքան վստահ լինել: Կյանքը երկար է, և ամեն ինչ կարող է փոխվել մեկ ժամվա ընթացքում, և այդ ժամանակ հարկ կլինի պայքարել տվյալ խնդրի դեմ: Խնդրի լուծումը Յուրաքանչյուր հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Այդպես էլ միջին տարիքի ճգնաժամը կարելի է փորձել կանխել կամ թեկուզ չթողնել նրա ռադիկալ դրսևորումը: Տղամարդու համար շատ կարևոր է աջակցումը: Եթե կինը հետևում է իր տղամարդու կարիերային, հետաքրքրվում է նրա գործերով, նկատում է նրա նվաճումները ցանկացած ոլորտում, լինի դա աշխատանք թե հոբբի, ապա միանգամայն հնարավոր է, որ ճգնաժամը նրան այդպես էլ չհասնի: Ինչ վերաբերում է կնոջը, ապա նրա համար շատ կարևոր է իր տղամարդու ուշադրությունն ու հոգեմոտ զրույցները, որը չհասկացված լինելուց խուսափելու ամենապարզ լուծումն է: Կնոջ կարիերայի քննարկումը, նրա ոգևորվածությունը ունակ է օգնել հետևում թողնել վերջինիս միջին տարիքի ճգնաժամը: Եթե, համենայն դեպս, ճգնաժամը Ձեզ վրա հասնի, արժե մտածել այդ խնդրի արդյունավետ լուծման մասին:Որոշեք, թե ինչ եք ուզում կյանքից՝ առանձնացնելով կարևորագույնները: Սակայն, եթե չի հաջողվում ինքնուրույն գտնել ճգնաժամից դուրս գալու ելքը, ապա կարելի է դիմել հոգեբանի օգնությանը: Ինչպե՞ս, համենայն դեպս, հաղթահարել տխրահռչակ միջին տարիքի ճգնաժամը: Լուծումները շատ են, բայց կարելի է հիշել, որ միջին հասակում կուտակվում են գիտելիքների բավարար պաշար և փորձ, այնպես որ արժե միայն ընտրել նպատակ, և ճգնաժամը կմղվի ետին պլան:

http://harmonia.am/