Այսօրվա ՀՀԿ-ի անվան կապակցվածությունը Նժդեհի անվան հետ արժեզրկում է այդ կերպարը ավելի, քան անորակ ֆիլմերը, թրեյլերները կամ ռոլիկները:

Երբ կարիերիստ փուչիկները դիսերտացիաներ են պաշտպանում Նժդեհի թեմաներով, որպեսզի խուսափեն բանակում ծառայելուց, ուրեմն նրանք կապ չեն կարող ունենալ այդ գործչի հետ:

Երբ նրանք ազատագրված հայրենիքում մեկ մարդ բնակեցնելու ուղղությամբ 0 աշխատանք են կատարում' նրանք ինչ կապ կարող են ունենալ Նժդեհի հետ?

Մի 25 տարի առաջ Լենին ու Մարքս գովերգողները, հիմա էլ Նժդեհ են գովերգում:

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ,... ու այլ Կ-եր ' աղավաղեցիք մեր բառապաշարը, կեղտոտելով շատ բառեր, աղավաղեցիք տեսությունները, պատմական դեմքերին, կեղծեցիք մեր աչքի առաջ գոնե եղած պատմությունը:

Ամեն ինչ ֆեյքացրեցիք`կուսակցականությունը, ընտանիքը, կրոնը, պետությունը, դպրոցը, ապագան: