Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հայ ժողովրդին հրավիրում է աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետևանքով գերեվարվածների, անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։

«Այդ կապակցությամբ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք»,- ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում։