Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես կողմ էի, որ ադրբեջանցի երկու հանցագործ փոխանակվեն մեր Հերոս տղերքի հետ:

Չեմ փոշմանել»:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է գերիների փոխանակման գործընթացը։
Ի թիվս այլ ադրբեջանցի ռազմագերիների` Բաքվին են փոխանցվել նաև Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը։ 

Նշենք, որ քիչ առաջ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 44 հայ գերիներ: