13:41
Լևոն Սարդարյան. «Իսկ դու՛ սուբսիդավորե՞լ ես հանցագործների դատապաշտպաններին»

Լևոն Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իսկ ԴՈՒ՛ սուբսիդավորե՞լ ես հանցագործների դատապաշտպաններին։ ((((

Տղերք, արդեն խնդալու չի, սովորեք կամ սովորեցրեք գոնե լռելու նուրբ արվեստը։ Որ փաստաբանները պիտի հարկվեն՝ որևէ բանական մարդու չի կարող զարմացնել։ Բանական մարդը զարմանում ա, երբ ինքը հարկվում ա, տաքսիստը՝ չէ։ Երբ պետական կառույցը զենքով գրավածը ազատ ա, իսկ տնտեսական մանր խուլիգանություն արածը բերդում հացադուլ ա հայտարարում, իսկ հետո՝ մեռնում։ Երբ Թունելի Հակոբին կարտոշկի համար խաչում են, իսկ Ֆելիքսին՝ արդարացնում, թե բա՝ քյասիբը քսան տարի քյասիբությամբ վանյատ ա անում։ Երբ մեկը օրը 24 ժամ սովից չմեռնելու համար պախատ ա անում, իսկ մյուսի համար 2.5 միլիոն եկամուտը նենց՝ ինքնին ենթադրելի բան ա։ Պետք չի էս տրամաբանության մեջ մտնել։ Նախորդները հենց դրա համար պարտվեցին, դրա համար արժանացան համարյա համընդհանուր ատելության։ Մի մտեք էն դաշտ, որը, ըստ սահմանման, ձերը չպիտի լիներ։ Ու կներեք, որ ստիպված եմ բաց տեքստով ասել էն, ինչ դուք առանց ինձ ու վաղուց պիտի իմանայիք»։

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս