Մենուա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Լսելով Լուկաշենկոյի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին հայտարարություններն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը խառնաշփոթ է ստեղծել ՀԱՊԿ-ում , որ միգուցե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի ներկայացուցիչը Հայաստանի համար ավելի լավը լինի, քան՝ Յուրի Խաչատուրովը և էլի նման մտքեր մտածող մարդու ուղեղում հարց է առաջանում․ մեծն Նիկոլ արժե՞ր արդյոք Յուրի Խաչատուրովի նկատմամբ անձնական վրեժխնդրություն իրականացնելու համար ծիծաղելի վիճակի մեջ դնել Հայաստանը՝ անվտանգության ձևաչափում սեփական դաշնակիցների մոտ , հնարավորություն տալ Լուկաշենկոյին՝ նման հայտարարություններով հանդես գալու , որպես Հայաստանի քաղաքական թիվ 1 դեմք՝ ինքդ քեզ արժեզրկելու․․․

Եվ առհասարակ, ի՞նչ շահեց Հայաստանը Նիկոլի անձնական վրեժխնդրության արդյունքում, վստահաբար՝ ոչինչ , ավելին՝ Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, վարկաբակեց Արցախյան պատերազմի լեգենդար գեներալներից մեկին՝ թուլացնելով և սկանդալի մեջ քաշելով Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկի՝ ՀԱՊԿ-ի իմիջը...

Հուսով եմ՝ Նիկոլը դասեր կքաղի իր իսկ սխալներից և կփորձի մեր երկիրը նոր և ավելի լուրջ միջազգային սկանդալների մեջ չներքաշել ։

Առանց այն էլ թշնամական և պոտենցիալ թշնամական երկրներով շրջապատված Հայաստանը շատ դաշնակիցներ և համախոհներ չունի և մենք պարտավոր ենք մեր քիչ թե շատ համախոհներին էլ մեր դեմ չհանել, առավել ևս՝ Ռուսաստանին և Իրանին...»,-գրել է քաղաքագետը։